Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Անկեղծ ասած, Իրանի դեսպանի հայտարարությունն ինձ համար անսպասելի էր, շատ համարձակ էր ու նաև շատ անկեղծ. Արմեն Վարդանյան

0

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ոչ կամավոր է լքել իր հայրենիքը, ուստի պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները: Ի՞նչ մեսիջներ է պարունակում այս հայտարարությունը, և ո՞ւմ են դրանք ուղղված։

– Ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը նշում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ, ոմանք ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն ուզում «էթնիկ զտում» եզրույթն օգտագործել, բայց բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա միջազգային իրավունքի տեսանկյունից էթնիկ զտում է, ինչը լուրջ հանցագործություն է համարվում։ Իրանը, բնականաբար, հեռու չէ այդ միջազգային իրավունքից ու կոչ է անում Ադրբեջանին, որպեսզի հետ ընդունեն Արցախից վտարված արցախահայությանը։ 

– Իսկ արցախահայության վերադարձի հավանականություն կա՞ մոտ ապագայում։

– Մոտ ապագայում չեմ տեսնում այդ հավանականությունը, որովհետև Ադրբեջանը որևէ քայլ չի անում այդ ուղղությամբ, այնտեղ բռնապետական ռեժիմ է, իսկ եթե արցախահայությունը վերադառնա, այդ 120 կամ 150 հազարի մեծ մասին բանտարկություն է սպառնում, որովհետև այդ մարդիկ տարբեր պատճառներով մշտապես զենք են վերցրել՝ կա՛մ ծառայել են Արցախի բանակում, կա՛մ կռվել են Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանի օրենքներով դրա համար նրանց բանտարկություն է հասնում։ Եվ քանի որ չկա ժողովրդավարական համակարգ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար, այդ մարդկանց դատապարտելու են, ինչպես եղավ Ռաշիդ Բեգլարյանի ու մյուսների հետ։ 

Ադրբեջանն էլ այս տեսանկյունից որևէ երաշխիք չի տալիս այդ մարդկանց, ավելին՝ հայտարարում է, որ արցախահայերը որևէ հատուկ իրավունք չեն ունենալու։ Վերջերս էլ ավելի կոշտ ու նոր դիրքորոշում է արտահայտել Ալիևը, Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ արցախահայությունը կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանից հեռացած «Զանգեզուրի ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենիք»։ Սա նորություն էր, դիրքորոշման կոշտացում, ինչը նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից է խնդրահարույց։ Սա ցույց է տալիս, որ որևէ շանս չկա, որ արցախահայերն այս տեսքով Արցախ վերադառնան։

– Պարո՛ն Վարդանյան, իսկ ինչո՞ւ Հայաստանում Իրանի դեսպանը նման հայտարարությամբ հանդես եկավ։

– Անկեղծ ասած, Իրանի դեսպանի հայտարարությունն ինձ համար էլ մի փոքր անսպասելի էր, որովհետև մինչև վերջերս տեղի էր ունենում Իրանի ու Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցում, ու դեսպանի այս հայտարարությունը շատ համարձակ էր ու նաև շատ անկեղծ։ 

– Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հարևանների հետ սերտացնել հարաբերությունները, ինչ եք կարծում, նա կշարունակի՞ նախկին նախագահ Ռայիսիի քաղաքական գիծը, թե՞ ոչ, ու դա ի՞նչ կտա Հայաստանին։

– Ես ավելի շատ կարծում եմ, որ նա կշարունակի Ռոհանիի, քան Ռայիսիի քաղաքականությունը, Ռոհանին ևս բարեփոխական քաղաքական գործիչ է, իսկ Ռայիսին պահպանողական էր։ Ռոհանին փորձում էր նաև Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավել, հենց նրա օրոք ստորագրվեց հայտնի միջուկային համաձայնագիրը արևմտյան երկրների հետ։ 

Նոր նախագահը նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են բարելավել հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի մասով դեռևս հայտարարություն չի արել, բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ էլ կգնա: Իհարկե այստեղ շատ կարևոր է, թե նոյեմբերին ով կընտրվի ԱՄՆ նախագահ, եթե Թրամփը նորից գա իշխանության, ապա հավանականությունը չափազանց փոքր է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ձնհալ տեղի կունենա, բայց եթե Բայդենը շարունակի պաշտոնավարել, այնուամենայնիվ, հարաբերությունների որոշակի բարելավում տեղի կունենա։ Հայաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն չեմ տեսնում՝ վատ առումով, կշարունակի բարելավել, զարգացնել հարաբերությունները։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Անկեղծ ասած, Իրանի դեսպանի հայտարարությունն ինձ համար անսպասելի էր, շատ համարձակ էր ու նաև շատ անկեղծ. Արմեն Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Теннисистка Потапова поднялась на одну позицию в рейтинге WTA






Baza: в Москве пропала уборщица, которой случайно заплатили 550 тысяч рублей

Попытка заказного убийства в Москве пресечена при силовой поддержке СОБР Росгвардии

ТАСС: основная часть средних и малых аэропортов РФ застрахованы номинально

Путепровод через СЗХ завершат в следующем году