Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Թրամփի դեմ մահափորձը ՀԴԲ-ն դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն

0

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու այլ հանդիսատեսներ վիրավորվել, ՀԴԲ-ն հետաքննում է որպես սպանության փորձ և պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ մինչ հաձգությունը կասկածյալի հետ չեն առընչվել։ Նշվում է նաև, որ ՀԴԲ-ն շարունակում է հետաքննել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել։ Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ առայժմ չեն պարզել հարձակվողի դրդապատճառները, սակայն աշխատում են դեպքերի հաջորդականությունն ու հարձակումից առաջ տղամարդու տեղաշարժերը պարզելու ուղղությամբ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса