«Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը (տեսանյութ)
Ճանաչելի տարրերի մեկնաբանություն՝ ժամանակակից դիզայնով, որն արտացոլում է Land Cruiser մոդելի էությունը։ «Տոյոտա» ընկերությունը հենց այս սկզբունքով է առաջնորդվել նոր արտաճանապարհային մոդելը ստեղծելիս։
«Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսն անցկացվեց Վրաստանում՝ հատուկ ընտրված լեռնային տեղանքում։ Նոր արտաճանապարհայինը մինչ այդ տեստ-դրայվ էր անցել Շոտլանդիայում։ Անտառներ, լեռներ, գետեր․ ընտրվել էին համապատասխան բոլոր վայրերը, որոնցով երթևեկելու համար էլ գերազանցապես նախատեսված է «Toyota Land Cruiser-250»-ը։
277-279 ձիաուժ ունեցող մոդելն արտադրվելու է դիզելային և բենզինային շարժիչներով։ «Լենդ Կրուիզեր. մեքենա, որը հեշտացնում է սեփականատիրոջ առօրյան և որին կարել է վստահել»: Նոր Պրադոն մաքսիմալ մոտեցրել են հենց այս սկզբունքին՝ հարմարավետություն և միաժամանակ արտաճանապարհային բացառիկ հատկություններ։
250-ը Land Cruiser-ի շարքում առաջինն է, որն ունի էլեկտրական ուժեղացուցչով ղեկային համակարգ (EPS) և առջևի կայունացուցչի ակտիվ կառավարում (SDM)՝ կարևոր նորամուծություններ՝ մեքենան հարմարավետ վարելու և փափուկ ընթացք ապահովելու համար ցանկացած արագությամբ և ցանկացած վայրում՝ թե լեռներում, թե քաղաքում, թե մայրուղու վրա։
Լենդ Կրուիզեր 250-ի ղեկին վարորդը միայնակ չէ։ Ստեղծողներն աջակցող մի ամբողջ համակարգ են ստացել։ Multi-Terrain Select-ն օգնում է ընտրել արտաճանապարհային վարման վեց ռեժիմ՝ կախված ճանապարհի մակերևույթից։ Այդ նույն ժամանակ, Multi-Terrain Monitor-ի միջոցով, չորս տեսախցիկի օգնությամբ վարորդն ունի շրջանաձև՝ 360 աստիճան դիտողականություն։
Մեքենայի ընդհանուր երկարությունը 4925 մմ է, լայնությունը՝ 1980, բարձրությունը՝ 1935 մմ։
Ինտերիերի և էքստերիերի ոճում ևս Land Cruiser 250-ը միաձուլում է ավանդականն ու ժամանակակիցը։
Եվ վերջապես, հատուկ ուշադրություն անվտանգությանը՝ Toyota Safety Sense-ի և Toyota Teammate-ի կիրառմամբ։ Նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը։