Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Լավ աշակերտ էր, անգամ ճանճին չէր վնասի. ինչ են պատմել ընկերները Թրամփի վրա կրակողի մասին

0

Թոմաս Մեթյու Քրուքսը, որը կրակել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա, 2022 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 2024 թվականի մայիսին՝ ստացել ինժեներական գիտությունների մասնագետի կոչում։

Նա առնվազն մեկ տարի եղել է հրաձգության ակումբի անդամ։ Clairton Rifle Club ակումբի նախագահ Բիլ Սելիտոն հաստատել է, որ Քրուքսն ակումբի անդամ էր: Նա դատապարտել է կատարվածը, սակայն հետաքննության ընթանալու պատճառով հրաժարվել է մեկնաբանություններից:

Քրուքսի ծանոթները, որոնք զրուցել են CBS News-ի հետ, պատմել են, որ երիտասարդի մոտ տարօրինակ նախանշաններ չեն նկատել: Որոշ ծանոթներ չեն բացառել, որ Քրուքսը դպրոցում ծաղրի է ենթարկվել իր արտաքին տեսքի համար: Միևնույն ժամանակ նա լավ աշակերտ էր, և ուսուցիչները սիրում էին նրան։ Համադասարանցի Մարկ Սիգաֆոսի խոսքով՝ Քրուքսն արտաքուստ այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես «չէր վնասի անգամ ճանճին»: 

Մեկ այլ ծանոթ Ջեյսոն Քյոլերը, իր հերթին, պատմել է, որ Քրուքսն առավելապես միայնակ էր և կամուֆլյաժային հագուստ էր կրում:

Դասընկերներից մեկի խոսքով՝ Քրուքսը փորձել է միջնակարգ դպրոցում հրացանով կրակելու խմբի անդամ դառնալ, սակայն նրան չեն ընտրել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Дедура Паломеро – первый игрок 2008 года рождения, выигравший матч на турнире ATP. Он эмоционально отпраздновал после отказа Шаповалова






В Подмосковном храме стены украсили иконами с помощью принтера

Никитин и Люлин вручили удостоверения «Почетный гражданин Нижегородской области» ветеранам в Лыскове

РЖД зафиксировали цену билетов на «Сапсаны» и некоторые «Ласточки» на 9 мая

ЦБ выпустит монету в память о подвигах маршала СССР Говорова