Ջաֆար Փանահիի ստորագրությունը ևս կմնա Կինոյի տան լեգենդար ստորագրությունների պատին
Իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻՆ, որ 14 տարվա բանտարկությունից հետո իր առաջին փառատոնային այցը կատարեց Հայաստան, Երևան, և ներկա եղավ Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսություններին, այդ թվում և փառատոնի փակման հանդիսությանը, այցելեց նաև Կինոյի տան «Բուխարու սրահ» և իր ստորագրությունը թողեց Կինոյի տան լեգենդար ստորագրությունների պատին։
Այնուհետև ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻՆ և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ որպես վաղեմի բարեկամներ, կարճ զրույց ունեցան Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում և լուսանկարվեցին ի հիշատակ։
The post Ջաֆար Փանահիի ստորագրությունը ևս կմնա Կինոյի տան լեգենդար ստորագրությունների պատին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.