Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ (տեսանյութ)

0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրախությամբ արձանագրեցինք, որ մայիսյան երիտասարդական ֆորումը նոր պտուղներ է տալիս:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա իրականացվելիք մի շարք նախաձեռնություններ, իսկ պատասխանելով երիտասարդների հարցերին, քաջալերել եմ նրանց ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։

ԲՀԿ առաջնորդը քաջալերել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում։ Հանդիպման առանցքում հիմնականում եղել են ներքաղաքական հարցերը:

«Մենք փոքր պետություն ենք, շատ խելացի ենք, բայց փոքր։ Մենք այսօր դաշնակիցներին հեռու ենք վանում, փոխանակ ավելի ամրապնդենք, որպեսզի շահի ժողովուրդն ու պետույթունը։ Մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին, պետք է կարողանանք կամուրջ հանդիսանալ Արևմուտքի համար»,- նշել է Ծառուկյանը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլորի հետ, սակայն դաշնակիցների հետ համագործակցությունը պետք է ավելի խորը լինի։

Մանրամասները` տեսանյութում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса