Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Էլ ոչ մի վտանգ ու անելիք չկա, մեր վարչապետը պետք է հեծանի՞վ քշի. իրենք մեր իրականության հետ կապ չունեն. Հայկ Սահակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– «Մենք հիմա մի գործընթաց ենք սկսել, որն ունի սկիզբ և ավարտ: Սկզբի 3 տոկոսն անցել ենք արդեն, այդ 3 տոկոսն ուզում եք ամբողջական ներկայացնել: Չենք կարող դա ներկայացնել, որովհետև գործընթացը պետք է ներկայացվի 100 տոկոս: Ես ձեզ ասում եմ՝ 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական բոլոր տարածքները՝ Ադրբեջանին». սա ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանն արդյոք պատրա՞ստ է մինչև վերջ այս գործընթացն ավարտին հասցնել, ու եթե անգամ ավարտին հասցնեն, Ադրբեջանը վերադարձնելո՞ւ է Հայաստանի օկուպացրած տարածքները։

– Քանիցս այս հարցին անդրադարձել ենք, ու ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը հենց այնպես, որևէ ստորագրությամբ ոչ մի տարածք չի վերադարձնելու։ Մեր տարածաշրջանում հնարավոր չէ բանակցություններով նման արդյունքի հասնել, բավական է իրադարձությունների զարգացմանը նայել․ Մերձավոր Արևելքում անընդհատ իրար կոտորում են, սպանում են, անընդհատ պատերազմներ են, ու այստեղ որևէ մեկը, որևէ ստորագրությամբ, Հայաստանից բացի, թշնամուն տարածքներ չի տվել, ու նման պրակտիկա չկա։ 

Ադրբեջանը չի պատրաստվում մեզ հողեր տալ, նա այդ մասին հայտարարել է, ավելին՝ նրանք առաջ են քաշում «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, համանուն հեռուստաընկերություն են բացել ու քարոզում են, իրենց բնակչությանը պատրաստում են պատերազմի։ Ադրբեջանն ուզում է «վերադարձնել» անգամ Երևանը, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, սա է Ադրբեջանի ծրագիրը։ Հակոբ Արշակյանը պարզապես ստում է, ինչպես բոլոր ՔՊ-ականները կամ իշխանամերձ շրջանակները։ 

– Այսինքն՝ Ադրբեջանը շահագրգռված չէ՞ այս գործընթացն ավարտին հասցնելու։ 

– Ո՛չ, դա ուղղակի հերթական գործիքն է, որով նա ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, սպառնում է, թաքցնում է իր հանցավոր, ցեղասպան քաղաքականությունը։ 

Հիմա հայկական կողմն ասում է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավ են, մեր իրավունքները կպաշտպանվեն, բայց ամերիկյան կողմը հայտարարեց, որ տարածաշրջանում հենց Ադրբեջանն է խաղաղության հիմնական երաշխավորը, ու նա ունի գործուն մեխանիզմներ, որ կարողանում է պարտադրել խաղաղություն, իսկ այդ պարտադրանքին ենթարկվողը Հայաստանն է։ 

Ու մենք տեսնում ենք, թե այդ պարտադրանքն ինչպե՛ս է իրականացվում․ 120 հազար հայ Արցախում մորթեցին, սպանեցին, բռնի տեղահանեցին Հայաստան, հայկական կողմը ոչինչ չարեց, ձայն չհանեց։ Ադրբեջանն էլ ցույց է տալիս իր կարողությունները, որ այստեղ ինչ ուզում՝ անում է ու՝ Հայաստանի հաշվին, իսկ հայերն էլ չեն դժգոհում, որովհետև եթե դժգոհեին, ապա Ադրբեջանը խնդիրներ կունենար։ 

Հիմա այս փաստի հետ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը, ամբողջ աշխարհը հաշվի են նստում Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ հայերին կարելի է մորթել, տեղահանել ու իրենց ունեցվածքը, իրավունքները յուրացնել, իսկ սա դարձել է նորմալ՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության։ 

– Պարո՛ն Սահակյան, իսկ իշխանությունն այլ տարբերակ ունի՞, որովհետև ասում են՝ դե, մենք պարտված կողմ ենք ու չենք կարող Ադրբեջանին պահանջներ ներկայացնել։

– Հասկացանք՝ պատերազմում պարտվել ենք, բայց հո չե՞նք ոչնչացել, մենք ոչինչ չենք, Պաղեստինը՝ ոչինչ լինելով հանդերձ, պայքարում է Իսրայելի դեմ, բայց Ադրբեջանն Իսրայել չէ, մենք էլ Պաղեստին չենք։ Եթե մարդը ցանկանում է պայքարել իր ապրելու իրավունքի համար, գտնում է հնարավորություններ ու պայքարում է։ Առավոտից երեկո հեծանիվ է քշում, էլ ոչ մի վտանգ ու անելիք չկան, մեր վարչապետը պետք է հեծանի՞վ քշի, կամ ծառայողական թանկարժեք մեքենաներ են պատվիրում, երբ զինծառայողները վատ պայմաններում են, զորացրվելու ճանապարհին էլ մեքենան է վթարվում, զոհվում են։ Մեր անվտանգությունն ապահովողների համար չարժի նորմալ մեքենաներ գնել, պայմաններ ստեղծել, բայց տղերքի համար պետք են գերժամանակակից լավ մեքենանե՞ր։ Նրանք մեր իրականության հետ կապ չունեն, Սերժ Սարգսյանի կառավարության վերջին տարիները հիշո՞ւմ եք, ոնց էին խոսում, ինչեր էին անում, նույն բանը սրանք են անում հիմա։ 

– Այսինքն՝ այդ խաղաղությունը, հստակեցված սահմաններն իրատեսական օրակարգե՞ր չեն։

– «Խաղաղության օրակարգ» տերմինն առաջ է քաշել Իլհամ Ալիևը, դա ադրբեջանական օրակարգ է, որ սպասարկում է Հայաստանը, մեր ամբողջ պետական ապարատը սպասարկում է Իլհամ Ալիևի առաջ քաշած քաղաքական օրակարգը, բնականաբար, այդ օրակարգը չէր կարող որևէ շահեկան վիճակի բերել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն։ Ալիևի բոլոր պահանջները կատարելով՝ մենք՝ որպես պետություն, հիմա հարճի կարգավիճակում ենք, դրա լավը ո՞րն է։

– Իշխանական պատգամավորներն օրերս եղել են Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում ու ոչ մի խնդիր չեն տեսել, ապահովության զգացում ունեն, հպարտ են, որ ամրագրված սահմաններ ունենք, պարո՛ն Սահակյան, սա լավ չէ՞։

– Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանները շատ հստակ էին, սահմանազատումը կատարված էր, դա չխանգարեց Ռուսաստանին, որ ցեղասպանի Ուկրաինային, նույնը՝ Պաղեստինի ու Իսրայելի պարագայում։ Ի՞նչ, սրանք մտածում են, որ էդ փշալարը քաշել են, Ալիևը գալու է հասնի դրան, ասի՝ վա՛յ, փշալարը, վերջ, պատերազմն ավարտվե՞ց այստեղ։ Այդպես չի լինում, չէ, ախր դա հիմարություն է, որ ասում են։ 

Իրենք ճիշտ նույն ձևով, արցախահայերին կոտորելուց ու տեղահանելուց առաջ, ասում էին, Նիկոլ Փաշինյանն էր անձամբ ասում, որ արցախահայերին որևէ վտանգ չի սպառնում, որևէ վտանգ, հիմա Արցախում հա՞յ կա։ Այս մարդկանց ասածները կոպեկի արժեք չունեն, նրանք ստախոսներ են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Էլ ոչ մի վտանգ ու անելիք չկա, մեր վարչապետը պետք է հեծանի՞վ քշի. իրենք մեր իրականության հետ կապ չունեն. Հայկ Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев проиграл Беллуччи во втором круге турнира в Роттердаме






Прошёл техосмотр, но потерял машину: что нужно знать о новых штрафах

Забайкальский край наградили за успехи в создании модельных библиотек по нацпроекту «Культура»

В аэропорту Сиэтла столкнулись пассажирские самолеты

Эксперт объяснила, почему жители Алтая вкладывают в банки все больше денег