Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Վրաստանի նախագահը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կբողոքարկի Սահմանադրական դատարանում. Factor

0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, գրում է Գրուզիա օնլայնը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Այսօր նախագահը Սահմանադրական դատարանում վիճարկելու է «ռուսական» օրենքը։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը ապազգային է և անհամատեղելի է սահմանադրության հետ։ Հայտնի է, որ եթե Սահմանադրական դատարանն ընդունի նախագահի հայցը, նրա շահերը կպաշտպանի Էկա Բեսելիան»,- հայտնում է Pirveli հեռուստաալիքը։

Բեսելիան հեռուստաընկերության հետ զրույցում բացատրել է, որ նախագահը հայց կներկայացնի՝ պահանջելով պարզել՝ արդյո՞ք ընդունված օրենքը համապատասխանում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Այս հոդվածը ենթադրում է, որ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ և փաստաբան Էկա Բեսելիան բացատրել է, որ այս հոդվածով Սահմանադրական դատարան կարող է բողոք ներկայացնել միայն նախագահը։ Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած փողոցային բողոքի ցույցերին։

Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» և «հակասահմանադրական»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրեց խորհրդարանի կողմից ընդունված օրենքն այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվեց դա անել։

The post Վրաստանի նախագահը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կբողոքարկի Սահմանադրական դատարանում. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса