Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը՝ պայքարելու հաղթանակի համար. Եղիշե Մելիքյան

0

Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի Մինսկի «Դինամոյին»։

Պատասխան հանդիպման մասին իր կարծիքն է երևանյան թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«ՉԼ-ի հանդիպումներին նախապատրաստվելու տեղի համար խնդիր ունեինք։ Խնդրանքով դիմեցինք, որ պատրաստվենք Ավանի ակադեմիայում, բայց մեզ մերժեցին։ Քանի դեռ ես թիմի մարզիչն եմ, խոստանում եմ, որ այլևս խնդրանքով չեմ դիմելու մարզում անցկացնելու համար։ Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը՝ պայքարելու հաղթանակի համար։ Հուսով եմ, մեր թիմին շատերն են երկրպագում, սպասում մեր հաղթանակին։

Մրցակցի ուժեղ կողմը ֆիզպատրաստվածությունն է, բնավորություն ունեցող թիմ է։ Համոզված եմ, որ տանն ավելի շատ խնդիրներ կստեղծենք մրցակցին։

Փյունիկը միշտ հպարտացել է իր երկրպագուներով։ Մենք սիրում ենք մեր երկրպագուներին։ Մեր բոլոր հաղթանակները երկրպագուներ համար են։ Սպասում ենք, որ երկրպագուները կգան մեր խաղին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублёв — о первом выходе в финал в сезоне: рад, что вернулся на свой уровень






Путин предложил США подумать о производстве алюминия в Красноярском крае

Мужчину, скинувшего кошку с обрыва в Крыму, поместили в больницу

В ГД инициировали проверку законности реализации товаров для скрытия номеров автомобилей.

На дороге Путилково – Пятницкое шоссе в Подмосковье приступили к устройству земполотна