Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Թուրքիայից եկող հայտարարությունների ոճը տարբերվում է նախկինից, որոշակի փոփոխություններն ակնհայտ են. Սամվել Մելիքսեթյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը

– Պարո՛ն Մելիքսեթյան, Թուրքիայի նախագահն ասուլիսի ժամանակ չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը, եթե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի պայմանների համաձայն»։ Սրան զուգահեռ, հայկական կողմը պնդում է, որ իրենք հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները մեկը մյուսով չեն պայմանավորում։ Թուրքիայի նման դիրքորոշման պարագայում ճի՞շտ է հայկական կողմի այս մոտեցումը։

– Հայկական կողմը փորձում է տարանջատել այդ երկու գործընթացը, այո՛, այսինքն՝ այն հայտարարությունները, որ կան, հայկական կողմի ջանքերի արդյունքն են՝ տարանջատել այդ երկու գործընթացը, քանի որ պարզ է, որ դրա հաջողության դեպքում Հայաստանի համար այն կարևոր ձեռքբերում է լինելու։ 

Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ այս գործընթացները փոխկապակցված են եղել, ու դրանում նախևառաջ շահագրգռված է ադրբեջանական կողմը, ու նաև Թուրքիան ունի որոշակի քաղաքական իներցիա: Եթե նա անգամ նույն ցանկություններն ու ակնկալիքները չունենա այս հարցում, այնուամենայնիվ, դիվանագիտորեն աջակցում է Ադրբեջանին, թեև, իմ կարծիքով, «Զանգեզուրի միջանցքի» մասին պատկերացումները տարբեր են։ 

Ադրբեջանը շահագրգռված է, որ այն բացվի արտատարածքային միջանցքի տարբերակով, իսկ Թուրքիայի պարագայում կարևորը կոմունիկացիաների բացումն է ու խաղաղության պայմանագիրը, որը թույլ կտա նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել ու դա նույնպես վաճառել միջազգային հանրությանը որպես կարևոր քաղաքական ձեռքբերում: Թուրքական կողմն ունի նման շահագրգռվածություն ու նաև ավելի սերտ հարաբերություններ ունի այն երկրների ու կազմակերպությունների հետ, որոնք տվյալ պարագայում շահագրգռված են այս հարցի լուծմամբ, դրանք առաջին հերթին Արևմուտքի երկրներն են։ 

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում «Զանգեզուրի միջանցքը». այս հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ցանկություններն ու պատկերացումները տարբեր են։ Պարզ է նաև, որ Հայաստանի համար հստակ անընդունելի է արտատարածքային միջանցքի տարբերակը, ու ինչպես էլ այն կոչվի, եթե դա չլինի մաքսային մեխանիզմներով ու պետությունների սուվերենության պահպանմամբ, իմ կարծիքով, դա հայկական կողմի համար անընդունելի է, ու նման տարբերակը բանակցությունների ճանապարհով չի կարող լինել, այսինքն՝ այս գործընթացի մասին ունենք երեք տարբեր պատկերացում։

– Ըստ էության, կարող ենք ասել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմա՞ն է առաջ քաշում։

– Թուրքիան պահպանում է այն դիրքորոշումը, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ լուծի իր հարցերը, ու հետո միայն արդեն կլինի հայ-թուրքական ինչ-որ կարգավորում, բայց, ինչպես նշեցի, իմ կարծիքով, Թուրքիան ու Ադրբեջանն այս առումով մի քիչ տարբեր պատկերացումներ ունեն։ Այսինքն՝ եթե հիմա մենք ունենանք հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի հետ, դա նորմալ կլինի Թուրքիայի համար, իսկ Ադրբեջանի համար այդ կարգավորումը շատ հստակ է ու ավելի կոշտ է Հայաստանի նկատմամբ։ Այս դեպքում Թուրքիայի համար կարևորն արդյունքն է, իսկ Ադրբեջանի համար կարևոր է մաքսիմալ զիջումներով Հայաստանից լուծումներ պոկել։ 

Հիշենք, որ Էրդողանը չմասնակցեց Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, մենք ունեինք որոշակի զարգացումներ՝ կապված Պաղեստինի ճանաչման հետ, այսինքն՝ տարբեր գործընթացներ են գնում, ու քանի որ չունենք ամբողջական բաց պատկերը, դժվար է ասել, թե իրականում ինչ է տեղի ունենում, բայց կարող ենք ասել, որ բավականին ինտենսիվ բանակցություններ են ընթանում հայ-ադրբեջանական դաշտում, կա որոշակի գործընթաց Հայաստանի ու Թուրքիայի միջև։ 

Թուրքիայից եկող հայտարարությունների ոճը տարբերվում է նախկին ոճերից, որը մենք հաճախակի լսում էինք Թուրքիայից, օրինակ՝ մինչև 2023-ի սեպտեմբերը, այսինքն՝ որոշակի փոփոխություններն ակնհայտ են, բայց դրանք կբերե՞ն լուծումների, թե՞ մենք ինչ-որ թեթև հերթական մեղմացման մեջ ենք, ու հետագայում այս հարաբերությունները կարող են լարվել՝ առաջին հերթին հայ-ադրբեջանականը, բաց հարցեր են ու կապված են նաև միջազգային զարգացումների հետ։

– Պարո՛ն Մելիքսեթյան, այսինքն՝ կան հարցեր, որոնց վերաբերյալ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն տարբեր մոտեցումնե՞ր։

– Այո՛, ինչպես նշեցի, Թուրքիայի համար ավելի կարևոր է Ադրբեջանի համար լավ լուծումը, բայց նա նաև պատրաստ է ընդունել հարցի լուծումը՝ չխորանալով բովանդակության մեջ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված են, ու չկա հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու ֆորմալ խոչընդոտ, իսկ Ադրբեջանի համար սա հստակ պահանջներով գործընթաց է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Թուրքիայից եկող հայտարարությունների ոճը տարբերվում է նախկինից, որոշակի փոփոխություններն ակնհայտ են. Սամվել Մելիքսեթյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев проиграл 121-й ракетке мира на Australian Open






В Москве два человека погибли в ДТП после взрыва авто, влетевшего в столб

До купели и обратно. Московский транспорт будет работать дольше в Крещение

В Перми готовится к открытию магазин PUTIN TEAM RUSSIA

Глава МВД Эстонии назвал неразумной идею закрытия границ с Россией