Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը, որևէ արդյունքի չեն բերելու․ Բաքուն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

0

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տեսակետները՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնելու և Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու ևս մեկ վառ օրինակ են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադե

Նշելով, թե պատերազմով Բաքուն վերջ է դրել 30 տարվա օկուպացիային և վերականգնել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանի օրինական ու միջազգային իրավունքի հիման վրա, Հաջիզադեն շեշտել է՝ «Բաքվի ջանքերն, այդ թվում՝ իր ռազմական ներուժի հզորացումը, ուղղված են արդար նպատակների իրականացմանը»։

«Սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որը օկուպացիոն պետություն է», - ասել է Հաջիզադեն՝ Ֆրանսիային մեղադրելով անարդար քաղաքականություն վարելու մեջ։

«Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խոչընդոտում են տարածաշրջանի կայունությանը, որևէ արդյունքի չեն բերելու», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ երեկ Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ վերջին տասնամյակին Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը՝ նկատելով՝ Ադրբեջանն է 2020-ին պատերազմ սկսել:

«Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա», - ասել է Մակրոնը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Вероника Кудерметова разгромно проиграла Белинде Бенчич во втором круге турнира WTA-500






Итоги нацпроекта «Здравоохранение» подвели в Подмосковье

В Москве обсудили сотрудничество России со странами Африки

Февральская коллекция обуви Pródan

Захарова: Москва даст ответ на высылку российского дипломата из Лондона