Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Windows-ի համաշխարհային խափանման պատճառով «Զվարթնոց»-ում ևս խափանումներ են եղել

0

Windows-ի համաշխարհային խափանման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ որոշ խափանումներ եղել են, գրանցվել են չվերթների ուշացումներ:

Այս մասին Tert.am-ին փոխանցեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:

Նա նաեւ հայտնեց, որ աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն կարգավորվել:

Ինչպես ավելի վաղ հայնել էինք՝ հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:

Խափանման պատճառը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Синнер успешно пробился в полуфинал Открытого чемпионата Австралии






Весна якутского кино: романтика дорам и история легендарного скакуна Спид Стара

В Белоруссии сообщили, что Запад не устраивает сильное Союзное государство

REFLEX выпускает сингл «Любовь-ракета» и дарят эмоции своим поклонникам

Забайкалье признано регионом с начальным уровнем развития туризма