Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Բազմաթիվ ուժեր, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, իշխանությունների համար ձայներ են փոշիացնում․ Մեսրոպ Առաքելյան

0

Բազմաթիվ ուժեր, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, իշխանությունների համար ձայներ են փոշիացնում․

Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հայաստանյան ընտրություններին հաճախ մասնակցում են կուսակցություններ, որոնք հայտնվում են ընտրություններից անմիջապես առաջ կամ նրանք, որոնք մինչ այդ աչքի չեն ընկել որևէ ակտիվ քաղաքական գործունեությամբ։

Արդյունքում բազմաթիվ ուժեր, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, իշխանությունների համար ձայներ են փոշիացնում, միևնույն ժամանակ հավասար հնարավորություններով օգտվում են քարոզարշավից՝ դրանով էապես խեղաթյուրելով էական մրցակցությունը, այդ թվում ընտրողների համար։

Օրինակ, վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 25 ուժերից 12-ը հավաքել են 0,5%-ից քիչ ձայն, փաստացի ունենալով նույն քարոզչական հնարավորությունները, ինչ մնացած ուժերը։
Իհարկե ողջունելի է նոր քաղաքական ուժերի մուտքը քաղաքական դաշտ, առավել ևս ընտրական պրոցեսներին մասնակցությունը, սակայն կարիք, որ այդ ուժերը անցնեն որոշակի «փորձություն»՝ մինչև համապետական ընտրություններին մասնակցելը։

Աշխարհի մի շարք երկրներում գործում է ստորագրահավաքի մեխանիզմը։

Կարծում եմ, Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման համար շատ կարևոր է Ընտրական օրենսգրքում սահմանել խորհրդականական ընտրություններին մասնակից ուժերի համար հետևյալ պահանջներից մեկի առկայությունը՝

Վերջին ԱԺ ընտրություններում առնվազն 1% ձայնի առկայություն,

Վերջին ԱԺ ընտրություններից հետո տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գումարային ԱԺ ընտրությունների 1%-ի չափ ձայնի առկայություն,

Վերջին ԱԺ ընտրությունների 1%-ի չափ ընտրողների ստորագրությունների առկայություն»,- գրել է Առաքելյանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Курникова

Анна Курникова оказалась в инвалидной коляске. Секс-символа тенниса просто не узнать






Смерть двух фигуристов-чемпионов мира подтвердили в спортивном клубе Бостона

«Фонбет» подал иск на Анохина из-за дискредитации репутации на 100 миллионов

В ЮАО подготовили разнообразные активности в рамках проекта «Зима в Москве»

Посольство России ждет от Госдепартамента данные о погибших в катастрофе в США