Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են։ Վստահ եմ, որ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորացման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ Կահիրեում ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

The post Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Андреева — вторая самая юная теннисистка, выигравшая стартовые матчи на шести турнирах WTA-1000 подряд






Суд оштрафовал блогера Артемия Лебедева за осквернение религиозных символов

Лариса Долина объявила конкурс для авторов песен

Вопрос о снятии судимости с экс-министра Улюкаева собрались рассмотреть в суде

Поместье, квартиры, частные дома и машины: сколько стоит имущество Блиновской