Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Չեմ կարծում, թե Բրյուսելում եվրապաշտոնյաներն անքուն գիշերներ են անցկացնում, աղոթելով, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնա. Արման Մելիքյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, դուք և՞ս Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ համարում եք պատմական, ինչպես ՀՀ արտգործնախարարն ու այլք։ Ինչո՞վ է այն պատմական։

– Նման թեմայով երկխոսության մեկնարկն առայժմ կարող ենք ուշագրավ համարել, բայց ոչ պատմական, գուցե պատմական կլինի կոչել դրա արդյունավետ ավարտը։ Այս պահին մեկնարկում է մի գործընթաց, որի արդյունքը երաշխավորված չէ և կախված է լինելու շատ տարբեր հանգամանքներից։ Մենք նաև պետք է նկատի ունենանք այս թեմայով երկխոսության տևողության գործոնը՝ բանակցությունները պետք է արդյունք տան խելամիտ ժամանակահատվածում և տևեն առավելագույնը մինչև այս տարվա վերջը։ 

Չեմ բացառում, որ հայկական կողմին կարող են առաջարկվել մի շարք տարաբնույթ նախապայմաններ, ու եթե այդպես լինի, ապա պաշտոնական Երևանը պետք է ուշադիր վերլուծի դրանց կատարման հնարավոր բացասական հետևանքները, համադրի դրանք ակնկալվող առավելությունների հետ, հատկապես եթե պահանջներ դրվեն ՀՀ ներքին օրենսդրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ։ Մի խոսքով՝ սկսվում է մի գործընթաց, որը քաղաքական ու իրավական որոշակի խութեր կարող է պարունակել։ Մեզ համար լավագույն արդյունքը կլինի այն, որ ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ մուտք գործելու ռեժիմը էապես դյուրացվի։

– Այս որոշումը ՀՀ-ԵՄ հարաբերություններում որակապես նոր մակարդակի մասի՞ն է խոսում։

– ԵՄ-ի կողմից այս որոշումը կարելի է դիտարկել որպես առաջիկայում Հայաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նախաձեռնություն։ Այդուհանդերձ, այդ նախաձեռնությունը պետք է կոնկրետ բովանդակություն ու ձև ստանա, միայն դրանից հետո հնարավոր կլինի ստույգ գնահատել ստացված արդյունքը, հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ուշադիր հետևել ԵՄ-ում տեղի ունեցող զարգացումներին։

– Պարո՛ն Մելիքյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այնքան էլ վստահ չէ, որ ԵՄ-ն սպասում է Հայաստանին։ Ձեր տպավորությամբ՝ ԵՄ-ն իրականում սպասո՞ւմ է Հայաստանին։

– Եթե խոսքը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությանն է վերաբերում, ապա չեմ կարծում, թե Բրյուսելում եվրապաշտոնյաներն անքուն գիշերներ են անցկացնում, աղոթելով, որ Հայաստանը վայրկյան առաջ ԵՄ անդամ դառնա։ Այդուհանդերձ, հավանաբար, այնտեղ սպասելիքներ կան Հայաստանի՝ դեպի ԵՄ քաղաքական շրջադարձի հետ կապված, և կա նաև պատրաստակամություն՝ նպաստելու այս հարցում Հայաստանի քայլերն ավելի վճռական դիրքորոշում որդեգրելուն։

– Կարծիքներ են հնչում, որ այս ամենը ԵՄ-ն ուղղակի չի անում, որ սրա դիմաց Հայաստանն ինչ-որ բան պետք է տա։ Համակարծի՞ք եք այս պնդումներին, եթե այո՝ ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այս ամենն անում։

– Մեր տարածաշրջանում, հավանաբար, մոտակա տարիներին կարևոր, ԵՄ արմատական շահերը շոշափող իրադարձություններ են ծավալվելու, և հանձին Հայաստանի օգտակար տարածաշրջանային գործընկեր ունենալը կարող է մեր եվրոպացի բարեկամների համար երկկողմ հարաբերությունները սերտացնելու հիմնավոր պատճառ լինել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Չեմ կարծում, թե Բրյուսելում եվրապաշտոնյաներն անքուն գիշերներ են անցկացնում, աղոթելով, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնա. Արման Մելիքյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Соболенко заявила, что хотела бы видеть флаг Белоруссии на турнирах WTA






Сбербанк предъявил требования к Блиновской по делу о ее банкротстве

Ефимов: В 2024 году в Москве согласовали 129 архитектурных концепций объектов социальной инфраструктуры

Благотворительному Фонду Владимира Потанина исполнилось 26 лет

Центр «Атлант» Ясенева приглашает пенсионеров 15 января на районные отборочные соревнования по дартсу