Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Տրանսպորտից ավելի շատ օգտվող մարդկանց համար գուցե ուղեվարձն ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար՝ ավելի թանկ. Ավինյան

0

Այս պահին Երևանում տրանսպորտի տոմսային համակարգի ներդրման փորձարկման փուլում ենք գտնվում:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ամբողջական տոսմային նոր համակարգի անցումը տեղի է ունենալու հունվարի մեկից: Կարելի է ասել այս շրջանում փորձարկման փուլում ենք գտնվում, տոմսային համակարգի ներդրման և այդ տոմսային համակարգի ներդրման խնդիրներն ենք վերհանում և լուծում, մինչև ամբողջական համակարգի ներդումը»,- ասել է նա:

Ավինյանը նշել է, որ այս ընթացքում տարբեր հատվածներոմ ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու:

«Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով՝ ուղիղ NFC համակարգի օգնությամբ, տոմսը միանգամից գնելու, կամ դրա փոխարեն վճարում անելու, նաև ունենալու ենք տոմսային քարտերի հնարավորություն: Ուզում ենք այս ամբողջական համակարգը պատրաստ լինի, որ վստահ լինենք՝ ամենն աշխատում է, բոլոր խնդիրները լուծված են և հունվարի մեկից նոր համակարգն ամոբղջությամբ մեկնարկի»,- ասաց նա:

Ինչ վեաբերում է ուղեվարձի թանկացմանը, Ավինյանն ասաց. «Նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Александрова вышла в полуфинал престижного турнира WTA в Дохе






Александр Винник назвал сюрпризом свое освобождение и возвращение в Россию

СК завел дело на москвича за попытку отравить ртутью знакомого из-за ревности

Уличные рынки закроют в Московской области

Звезда хита «Сигма бой» выпустила новую песню