Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել

0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տրված Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հարցազրույցին՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մի շարք հնչեցրած միակողմանի մտքերի վերաբերյալ ներկայացնում է Վարձակալության պայմանագրով իր առջև դրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակը, որոնք այնուամենայնիվ, շատ ավելի սահմանափակ են, քան ներկայացնում է պարոն Արեյանը:

Եվ այսպես, Պայմանագրի մեկնարկին՝ 2017 թվականին կորուստի բազիսային մեծությունը 81,6 % էր, որը վկայում էր համակարգի վատթար վիճակի մասին: Եթե նույնիսկ ենթադրենք, որ կորուստի մի մասը վերաբերվել է առևտրային բնույթի կորուստներին, ապա մեր գնահատականով դրա զգալի մասը համակարգի մաշվածության հետևանք է: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում գույքի բնականոն մաշվածությանն ավելացել են նաև թե բնական երևույթներով պայմանավորված (օրինակ՝ սողանքներ Գառնիի, Արզնի ջրատարների որոշ հատվածներում) և թե մարդկային միջամտության արդյունքում (օրինակ՝ Արզնի ձորում, Ապարանի ջրատարի վրա կատարվող ապօրինի հողալցում) առաջացող խնդիրները:

Այսքանով հանդերձ սակայն, Վարձակալության պայմանագրի Հավելված 6 Կատարողական ցուցանիշների ՀԿՑ-ին՝ չհաշվառված ջրի ցուցանիշը (կորուստ) 2031 թվականին՝ պայմանագրային տարվա ավարտի համար սահմանված է 55 տոկոս: Ինչը ընկերությունն արդեն իսկ ապահովել է:

Ընկերությունը փորձում է միաժամանակ կարգավորել իրարամերժ երկու իրողություն՝ մի կողմից Վարձակալության պայմանագրի կատարողականության՝ Չհաշվառված ջրի (կորուստի) ցուցանիշի ապահովում, որի չապահովման պարագայում կկիրառվի պայմանագրով նախատեսված տուժանքը, մյուս կողմից ցուցանիշի ապահովման նպատակով ցանցի վթարների վերացման համար կատարվող ջրազրկումները: Թեև Վարձատուն պարբերաբար դժգոհում է կորուստի մեծությունից, իսկ բաժանորդները՝ հաճախակի կատարվող անխուսափելի ջրազրկումներից, այնուամենայնիվ համակարգում շոշափելի և շարունակական կապիտալ ներդրումներն են խնդրի արմատական լուծումը: Քաղաքային (հատկապես Երևանը) և գյուղական շատ բնակավայրերի բաշխման ցանցերի անմխիթար վիճակը բնութագրող բազմաթիվ նյութեր փոխանցվել են Վարձատուին:

Ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար: Բնակչության ջրապահանջարկի բավարարման նպատակով համակարգում ներդրումների ծավալների և իրագործման ժամկետների արագացման անհրաժեշտության մասին շեշտադրել ենք Վարձատուին ուղղված մեր բազմաթիվ գրություններում, պաշտոնական և աշխատանքային քննարկումների ընթացքում: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ վարձակալության պայմանագիրը միտված չէ միայն Երևան քաղաքը սպասարկելուն: Պարոն Արեյանի հարցազրույցից տպավորությունն այնպիսինն է, որ այս պայմանագիրը բացառապես ուղղված է միայն Երևան քաղաքին: Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում: Եվ բացի այն, որ պայմանագրով սահմանված ընկերության ֆինանսական ներդրումների քանակը սահմանափակ է, ընկերությունը պայմանագրային տեսանկյունից պարտավոր է համաչափ զարգացնել համակարգը և չի կարող ներդրումները շեշտակի ուղղել միայն Երևանի ուղղությամբ:

Չնայած վերոնշյալ սահմանափակումների՝ Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորուստի կրճատում 14,6% (ջրառի բազիսային մեծությունը՝ 618 մլն/խմ, 2024 թ.-ին ջրառի մեծությունը՝ 528 մլն/խմ): Միաժամանակ առևտրային կորուստը նվազել է շուրջ 43% (իրացված ջրի բազիսային մեծությունը՝ 116 մլն/խմ, 2024 թ.-ին իրացված ջուրը՝ 166 մլն/խմ): Այսինքն կարող ենք փաստել, որ ընկերությունը վերականգնել է 140 մլն/խմ ջրի տեխնիկական և առևտրային կորուստ:

Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազումներին: Ընկերության կողմից չօգտագործվող աղբյուրների հաշվին քանակի ապահովման վերաբերյալ պարոն Արեյանի կարծիքին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համակարգը սնող ջրաղբյուրների ջրածավալի նվազման միտում կա և միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնահոս ջրաղբյուրներից ջրառը 2017 թվականի համեմատ նվազել է 700լ/վ-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 154լ/վ-ով: Ինքնահոս ջրառին զուգահեռ՝ նվազել է նաև մեխանիկական (պոմպերի օգնությամբ) ջրառը: Մեխանիկական ջրաքանակի ծավալը նախորդ տարիների համեմատ նույնպես պակասել է: Նախորդ տարիներին ինքնահոս ջրառի պակասը լրացվում էր մեխանիկական ջրառի ավելացումով, որն աստիճանաբար բարդանում է, քանի որ ինքնաբուխ հորերի ջրատվությունը և ստորերկրյա ջրերի դինամիկ մակարդակը նույնպես նվազում է:

Ըստ մասնագետների՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայկական հրաբխային բարձրավանդակում ձևավորվող ստորերկրյա ջրերի ծախսը 2013 թվականի նկատմամբ նվազել է շուրջ 30-33%-ով: Տարեցտարի ջրաղբյուրների ծախսի նվազման տեմպերի ավելացումը հանգեցնում է համակարգի ջրամատակարարման խաթարումների: Բացի այդ, աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ: Մեր հաշվարկներով 2017-2024 թվականների ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ավելի քան 2500լ/վ ջրաքանակի տեխնիկական պայման, որը կազմում է Երևան մատակարարվող ջրի շուրջ 33%-ը: Գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս տենդենցը ընկերությունը ներկայացրել է իր մտահոգությունն առ այն, որ առկա ներդրումային քաղաքականության պայմաններում առաջիկայում խնդրահարույց կլինի լրացուցիչ ջրապահանջակի ապահովումը:

Հենց սա էլ հաշվի առնելով՝ ընկերությունը առաջարկել է որպեսզի քաղաքի համար ունենանք ռազմավարական պաշար, այսինքն ներգրավվեն նոր ջրաղբյուրներ, օրինակ՝ Մաքրավանի ջրաղբյուրից մոտ 350լ/վ, Արզաքան-Սոլակի ջրաղբյուրից՝ 700լ/վ և այլ, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից: Այլապես մենք պետք է սպասենք այնքան, որ ընկերությունը կարողանա միայն իր ֆինանսական միջոցների հաշվին վերացնել կորուստները: Այնուամենայնիվ, Ընկերությունը իր պայմանագրային պարտավորություններից չի խուսափում և կորուստների բացահայտման իր ամենօրյա աշխատանքը շարունակում է նաև այլ միջոցառումների հաշվին:

Իսկ այն քննադատությանը, թե ընկերությունը չի ընդունում և չի սպասարկում ողջ գույքը, ևս մեկ անգամ շեշտում ենք, որ ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն այն գույքի վրա, որը իրեն հանձնված է Կառավարության որոշումով: Եվ որքան էլ Վեոլիան կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում են հսկայական ծախսեր, որոնք Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են: Բացի այդ հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ գույքը ընդունողը և այնուհետև Վեոլիային շահագործմանը հանձնողն է:

Այո, պարոն Արեյանը ճիշտ է, որ քաղաքում կան հսկայական ծավալի անելիքներ կոյուղատար և հեղեղետար համակարգերում, սակայն դրանց ներդրումների (կապիտալ ծախսերի) ոչ ծավալը, ոչ հաշվարկը, ոչ սակագինը նախատեսված չէ գործող պայմանագրով: Ընկերությունը թե ջրագծերի, թե կոյուղատարների և թե հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով: Եվ կարծում ենք, որ Վեոլիայի աշխատանքը նման կերպով քննադատելն ու դժգոհություն առաջացնելը առնվազն արդարացի չէ:

Հենց Ընկերության կողմից կատարված աշխատանքների և իր ենթակայության տակ ունեցած համակարգի գնահատականից ելնելով էլ՝ ընկերությունը առաջարկություն է ներկայացրել Կառավարություն լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի էլ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային համակարգում՝ դրանով իսկ զսպելու կլիմայական փոփոխությունների հետևանքով աղբյուրների նվազման տեմպը:

Ինչպես արդեն հայտնի է, այժմ քննարկումները ընթանում են ՀՀ կառավարության և շահագրգիռ այլ պետական մարմինների հետ, և «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է համբերատար սպասել մինչև քննարկվող փաթեթը ստանա վերջնական տեսք, որից հետո, համոզված ենք, Վեոլիայի կատարողականությանը կտրվի օբյեկտիվ գնահատական: Հատկապես, որ դա պետք է տրվի պայմանագրի կողմի՝ Ջրային Կոմիտեի կողմից: Սպասենք արդյունքներին:

Հարգելի լրագրողներ, կարծում ենք վերոգրյալը գլոբալ առումով պատասխանում է նաև Ձեր այն բոլոր գրություններին, որոնք վերջին օրերին ուղղված էին ընկերությանը:

Առիթից օգտվելով՝ ձեզ ենք ներկայացնում այն բոլոր ջրաշինարարական աշխատանքները, որոնք ընկերությունը իրականացրել է միայն 2024 թվականին Երևանում և մարզերում, որի նպատակը սպառողներին որակյալ և կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելն ու ջրակորուստը նվազեցնելն է»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



В этом году Отделение СФР по Москве и Московской области компенсировало стоимость полиса ОСАГО 1 192 жителям региона

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию

Амбассадор фонда без кистей рук установил мировой рекорд в дисциплине стронгмен

Более 6 миллионов жителей Московского региона выбрали электронные трудовые книжки


Колоноскопия пройдет без боли: о правилах подготовки к процедуре рассказал гастроэнтеролог Садыков

10 странных медицинских состояний, о которых практически никто не слышал

Косметолог Мадина Байрамукова: какие процедуры стоит сделать после лета

На позитиве и на постоянном движе! Концерты звезд «Авторадио» в «Музеоне»


Boeing ‘humiliated’ over upstart rival SpaceX rescuing stuck astronauts | Reporter Replay

America ramps up hunt for Hamas boss Yahya Sinwar to try to stop all-out Middle East war

Former Jamaica ace hopes new guide for mums in football leads to better support for female players with children

Eleven sensational Premier League transfers that could yet be done including huge deals for Man Utd and Chelsea


В Челябинской области задержали автомобилиста, сбившего двух молодых пешеходов на обочине

Машина в хлам: под Орлом автомобиль влетел в дерево

«DатаРу Консалтинг» стала партнером СИНТЕЛЕКТ по внедрению платформы TESSA

Водителя автобуса с юными хоккеистами, попавшего в ДТП под Новоуральском, отпустили из-под ареста


Drive Zone Online 1.0.0 (502)

Dragon Age: The Veilguard is getting a prequel in the form of an audio drama podcast

Super Farming Boy можно предзаказать через App Store

INCUBO M: Horror Adventure появилась в Google Play



Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

Более 6 миллионов жителей Московского региона выбрали электронные трудовые книжки

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области




Эксперт Сордо дал советы, как находить время на отдых и хобби

СМИ: Павел Дуров доставлен в суд

Белоснежка из Чертанова: что за девушку задержали в Париже вместе с Павлом Дуровым

Более 6 миллионов жителей Московского региона выбрали электронные трудовые книжки


Сергей Собянин: На Москву приходится одна пятая российских компаний-экспортеров

Более 37 тыс пассажиров перевезли на Московской детской железной дороге за лето

Шоу мыльных пузырей и концерт провели ко Дню города в Электрогорске

Скоро в школу: пожарные столицы за детскую безопасность


Теннисист Рублев получил предупреждение за ругань в матче US Open

Шелтон о достижениях Тима на «Больших шлемах»: «Четыре финала и титул – то, о чем дети могут только мечтать. Я имею в виду себя, это было не так давно»

Хачанов проиграл Эвансу в матче первого круга Открытого чемпионата США

Рейтинг WTA. Носкова стала №25, Эрика Андреева поднялась на 14 строчек, Потапова – на пять


Кажетта Ахметжанова: 5 сновидений, которые предсказывают скорое богатство

Маски с котиками: Влад А4 поделился забавным видео с дочерью

В Подмосковье рассказали, в какое время выгоднее вызвать такси в День знаний

Нижегородская делегация представила лучшие практики региона на форуме стран БРИКС


Музыкальные новости

«Воспитание искусством». Главред «АиФ» вручил награду Даниилу Крамеру

Скандал с ремонтом «дома Шостаковича» в Самаре дошел до Вячеслава Федорищева

Изида Чаниа – о скандальном приезде в Абхазию рэпера Баста

Певец Александр Ревва вышел в свет с женой



В этом году Отделение СФР по Москве и Московской области компенсировало стоимость полиса ОСАГО 1 192 жителям региона

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию


У московских камер свои виды // Столица получила особые полномочия для установки и настройки дорожных комплексов

Участники Сообщества ВЫЗОВ выступили на XI Чемпионате России по пахоте

Сергей Собянин. Главное за день

Шойгу заявил о рост экстремизма в Северо-Кавказском федеральном округе


В Королеве сотрудники Росгвардии оказали первую помощь пострадавшему в ДТП мотоциклисту

Станислав Кондрашов из ТЕЛЬФ АГ: автопроизводители Европы возглавят переход к “зеленой стали”?

Степан Орлов: Благодаря «Московскому долголетию» представители старшего поколения стали больше путешествовать

Суд арестовал Porsche соучредителя «ОлимпСитиСтроя» Фомина по делу о взятке


Филиал Национального центра «Россия» появится в Иркутске

Владислав Шапша работает в Москве над новым нацпроектом «Кадры»

Заместитель управляющего ОСФР по г. Москве и Московской области Алексей Путин об индексации работающим пенсионерам


Заболеваемость коронавирусом в Москве выросла за неделю

Свыше 4,8 тыс. случаев заболевания COVID-19 выявили в Москве за неделю




В театральной студии психиатрической больницы «Зазеркалье» продолжаются репетиции

Студенты РГУНХ имени Вернадского ознакомились с работой онкодиспансера в Балашихе

Психотерапевт Файнзильберг объяснил, почему полезно разговаривать с собой

200 лет - не возраст. Старую больницу превращают в современный медцентр


Польша впервые раскрыла список и объём помощи режиму Зеленского


"Спартак" уступил махачкалинскому "Динамо" в матче Кубка России

В промышленном коворкинге «Коледино» появится алюминиевая спортивная площадка «КЕНГУРУ.ПРО»

Юные оренбуржцы стали победителями чемпионата России по авиамодельному спорту

"Спартак Москва" проиграл махачкалинскому "Динамо" в матче Кубка России


Лукашенко заявил о желании возобновить сотрудничество с Молдовой

Педагоги со всей Беларуси прибыли в Минск. Перед ними выступит Лукашенко

Президент Белоруссии Лукашенко прокомментировал арест Павла Дурова

Лукашенко рассказал, как Беларусь пытаются оторвать от России



Собянин: Москва продолжит внедрять новые инструменты для поддержки бизнеса

Сергей Собянин: Создаем все необходимые условия для качественного обучения

Собянин рассказал о росте электромобилестроения в Москве

Сергей Собянин. Главное за день


Производитель электромобиля «Атом» сделал заказ новосибирским компаниям и вузу

СКБ Контур и МОNT объявили о начале сотрудничества

Раненый краснокнижный орлан, доставленный из Саратова в Москву, погиб

Московские спасатели на страже безопасности


Четыре марки, посвящённые архитектуре Кавминвод, выпустила Почта России

Нижегородская делегация представила лучшие практики региона на форуме стран БРИКС

Кажетта Ахметжанова: 5 сновидений, которые предсказывают скорое богатство

Владислав Шапша работает в Москве над новым нацпроектом «Кадры»


На трассе Москва-Архангельск мусоровоз опрокинулся в кювет

Цены на новостройки в Архангельске остановились: анализ рынка жилья

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

В росте цен на новостройки в Архангельске наступил период стагнации


Акция-настроение «С книжных страниц – на большой экран»

Еженедельный вестник катастроф

«Уходящая натура». Доходность в Севастополе от студий выше, чем в Симферополе

В Крыму трое мужчин избили подростков из-за мяча, попавшего в автомобиль


Роман Мадянов госпитализирован, спектакли отменили

Четыре марки, посвящённые архитектуре Кавминвод, выпустила Почта России

В Подмосковье повысят штрафы за неоплату проезда по платным дорогам

Владислав Шапша работает в Москве над новым нацпроектом «Кадры»












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Карен Хачанов поднялся на одну строчку в рейтинге ATP






Порядка 30 тыс человек закончили школу приемных родителей в Подмосковье

Владислав Шапша работает в Москве над новым нацпроектом «Кадры»

Сергунина рассказала о новом голосовании в проекте «Активный гражданин»

Четыре марки, посвящённые архитектуре Кавминвод, выпустила Почта России