Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Եթե Իվանիշվիլին առաջադրվի, կդառնա երկրի պատմության լավագույն նախագահը. Վրաստանի արդարադատության նախարար

0

Եթե իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարան Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում, նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, փոխանցում է ekhokavkaza.com-ը:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախարարին հարցրել են նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի հնարավոր առաջադրման մասին:

«Եթե պարոն Իվանիշվիլին որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ես վստահ եմ, որ նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը, թեև չգիտեմ, թե ով կլինի նախագահի թեկնածուն»,- ասել է նախարարը և ընդգծել, որ իշխող կուսակցությունը պատրաստվում է «տպավորիչ հաղթանակի»:

Խոսելով ընդդիմության մասին՝ Բրեգաձեն նշել է.«Ինչ շանսեր կունենա ընդդիմությունը, իհարկե, կախված է ընտրողներից, բայց, նրանց գործողություններից ելնելով, կարծում եմ, որ նրանց հնարավորությունը նվազագույն է։ Նրանց առավելագույնը ընտրական շեմը հաղթահարելն է: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար կլինի»։

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանական ընտրություններից հետո։ Նախագահին ընտրելու է ընտրական խորհուրդը, որի կազմում կլինեն խորհրդարանի անդամներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Блинкова

Блинкова проиграла в четвертьфинале турнира в Остине






Плохой подбор и срывы на паркете - причины второго подряд поражения казанцев

«Майнц» обыграл «Лейпциг» в матче чемпионата Германии по футболу

Он был гордостью СССР, отказывался от денег ради учебы, не прикасался к алкоголю. Истории о великом Майорове

Какие праздники 2 марта: Прощеное Воскресенье, приметы, запреты и важные события в истории