Xiaomi-ն ներկայացրել է ամբողջապես էլեկտրական հիպերքար (լուսանկարներ)
Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը, որն աշխարհում խոշորագույն սմարթֆոն արտադրողներից է, ներկայացրել է ամբողջապես էլեկտրական հիպերքար. խոսքը SU7 Ultra-ի մասին է, որը ստանդարտ SU7 էլեկտրական սեդանի կատարելագործված տարբերակն է, գրում է luxurylaunches.com-ը:
Չինական ընկերությունն ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտ է մուտք գործել SU7 մոդելով, որը պաշտոնապես ներկայացվել էր այս տարվա սկզբին՝ մարտին: Այն ունի 673 ձիաուժ հզորություն, իսկ 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2,7 վայրկյանից էլ քիչ ժամանակահատվածում:
Սակայն Xiaomi-ն նոր SU7 Ultra տարբերակում կրկնապատկել է հզորությունը՝ այն հասցնելով 1,548 ձիաուժի: Ընկերությունը պնդում է, որ նոր մեքենան 100 կմ/ժ արագույթուն է զարգացնում 1,97 վայրկյանում, 200 կմ/ժ՝ 5,96 վայրկյանում: Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:
Մեքենան ամբողջովին լիցքավորվում է 12 րոպեում: Թեև SU7 Ultra-ն դեռ նախատիպ է, սակայն Xiaomi-ն նախատեսում է արտադրական տարբերակ արտադրել: