Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է. Առողջապահության նախարարություն

0

Այսօր Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը` ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարարականի համաձայն։

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն`

  • ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչև 40 տարեկանը ներառյալ:
  • 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
  • 28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

Կանոնակարգվել է նաև նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը և պահպանման ժամկետը:

The post Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է. Առողջապահության նախարարություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Анастасия Потапова с уверенной победы стартовала на турнире WTA-500 в Линце






У осужденного за бандитизм экс-начальника угрозыска Анапы изъяли имущество на 200 млн рублей

Компания «Фонбет» подала иск против экс-гендиректора Сергея Анохина

Алексей Макаркин: Наметился тренд по изъятию активов у «российских иностранцев»

Трамп ответил на вопрос о звонке Путину после авиакатастрофы в Вашингтоне