Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում․ Ռուստամ Բաքոյան

0

Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցագործությունն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցին։

«2014 թվականի օգոստոսի 3-ի ողբերգությունից անցել է 10 տարի։

21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ շուրջ 2600 կանայք և աղջիկներ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում, իսկ 100 հազարավոր եզդիներ՝ ճամբարներում։ 

Այս տարին խորհրդանշական էր իմ, վստահ եմ՝ նաև ազգակիցներիս համար, քանի որ Ազգային ժողովն ընդունեց իմ կողմից հեղինակված նախագիծը՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և ամրագրեց օգոստոսի 3-ը՝ որպես 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Սա պատմական իրադարձություն էր և՛ եզդիների, և՛ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, չնայած տասնյակ պետություններ են դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բայց մենք ամրագրեցինք այն որպես Հիշատակի օր։ 

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում՝ դիվանագիտական ռազմավարություններում, աշխարհաքաղաքականությունում և մարդկանց ընկալումներում:

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի վառ հիշատակին՝ հուսով եմ, որ մարդկությունն այլևս նման հրեշավոր ոճրագործությունների զոհ չի դառնա»,- գրել է Բաքոյանը։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Мэдисон Киз

Киз получит 2,2 миллиона долларов за победу на Australian Open






Умерла получившая гражданство РФ экс-советница Рональда Рейгана

На Белоруссию приземлился «печеный картофель»: в чем дело

Варшавер назначен бессрочно главой Директорской ложи театров Москвы

Выход из ОДКБ: Армения прощается с суверенитетом?