Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Մադուրոն ԱՄՆ-ին և Մասկին մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի համար

0

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները և ամերիկացի գործարար Իլոն Մասկը կանգնած են Վենեսուելայում պետական հեղաշրջման անհաջող փորձի ետևում: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սա պետական հեղաշրջում է, որը գլխավորում են Միացյալ Նահանգները, աջակողմյան ֆաշիստները, ինչպիսիք են Իլոն Մասկն ու Միլեյը (Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը - խմբ․), և աշխարհի վայրի կապիտալիզմի բոլոր այս զրպարտողները», - ասել է Մադուրոն:

«Նրանք փորձում են Վենեսուելայում բեմադրել «Գուաիդո» ֆիլմի երկրորդ մասը»,- նշել Է Մադուրոն՝ զուգահեռ անցկացնելով 2019 թվականի իրադարձությունների հետ, երբ որոշ երկրներ Վենեսուելայում նախագահի ընտրությունից հետո երկրի ընտրված նախագահ են ճանաչել են Խուան Գուաիդոյին:

Հուլիսի 28-ին Վենեսուելայում կայացած նախագահի ընտրության արդյունքով երկրի ազգային ընտրական խորհուրդը արձանագրել է Մադուրոյի հաղթանակը՝ ձայների 51,95 տոկոսով: Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը, ըստ խորհրդի, ստացել է ձայների 43,18 տոկոսը: Գոնսալեսի թիմը չի ընդունել ընտրության արդյունքները: Մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, չեն ճանաչել ընտրությունների հայտարարված արդյունքները: Վենեսուելայում ընտրությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина объявила о начале сотрудничества с тренером, который консультировал Синнера






«Ошиблась с дозировкой»: мать в Рошале усыпляла детей таблетками от шизофрении

Вылет самолёта из Пскова в Москву перенесли из-за возможной поломки

Талибы рассчитывают на полноценные отношения с Москвой – ТАСС

Сергей Собянин. Главное за день