Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Ռnւս լողորդը պատրաստվում է լողալ Անտարկտիդայում. նա կմարզվի Սևանա լճում

0

Ռուս լողորդ Վիտալի Կոչնևը, որը ողնաշարի վնասվածք ունի, սկսում է նախապատրաստվել Անտարկտիդայի սառցե ջրերում լողալուն, և այդ նպատակով մարզումներ է անցկացնելու Սևանա լճում:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Ալեքսեյ Սվիստունովը։

«Անտարկտիկայում լողից առաջ ապագա ռեկորդակիրը մեկ շաբաթով կժամանի Հայաստան՝ մարզվելու Սևանա լճի սառը ջրերում»,-ասել է Ռուսաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Սվիստունովը:
 
Հաշմանդամություն ունեցող ռուս մարզիկի՝ Անտարկտիդայի ափերի մոտ սառցե ջրերում մեկ կիլոմետր լողալու եզակի նախագիծը նախատեսվում է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին, նավը կուղևորվի Ուշուայայից (Արգենտինա)։

Այդ ընթացքում ջրի ջերմաստիճանը մինուս 1,7 աստիճան է լինում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса