Добавить новость
ru24.net
World News
Август
2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ տարածքների բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան

0

ՀՀ-ում ԵՄ դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ տարածքների «մեկուսացված և խոցելի» բնակչությանը. նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ նկատի ունենալով ԵՄ դիտորդական առաքելության վերջին պարեկությունը Ներքին Հանդում:

«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը: Առաքելությունն ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- X-ում գրել է դեսպան Օլիվյե Դեկոտինյին:

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգից։

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ բարեհաջող պարեկություն է իրականացրել հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու մարդասիրական և անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպել են գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմ ընդունելություն է ցուցաբերել», - ասված է գրառման մեջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Российская теннисистка Потапова пробилась в финал турнира WTA в Румынии






Россия приступила к возвращению брошенного матерью в Турции младенца

Синоптик Тишковец: на следующей неделе в Москве выпадет небольшой снег

Жителей Перово приглашают отметить Масленицу с Театром иллюзий

Сергиево-Посадский боксер взял бронзу на первенстве Московской области