Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

0

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կառավարական տանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սա Ռուսաստանի և Չինաստանի վարչապետների 29-րդ կանոնավոր հանդիպումն է. նման ձևաչափով բանակցություններն ընթանում են 1996 թվականից։ 

2024 թվականին ՌԴ Նախարարների կաբինետը քննարկման առաջնահերթ թեմաներից առանձնացրել է գործնական համագործակցությունը և համատեղ նախագծերի խթանումն արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում։

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով  կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր։

Ավելի ուշ Լի Ցյանին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ կողմերի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պեկինում, որից հետո Միշուստինը չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Մոսկվա՝ այդ ձևաչափով հաջորդ միջոցառմանը։

Ռուսաստանի և Չինաստանի վարչապետները հանդիպել են նաև 2023 թ. մայիսին ՌԴ վարչապետի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роман Сафиуллин покинул турнир ATP-500 в Дохе, проиграв Алексу де Минору






План «Ковер» введен в аэропортах семи городов России

Школьники и студенты Кузбасса приглашаются участвовать в чемпионате «Знание.Игра»

Из аэропорта Новокузнецка задержали вылеты 4 авиарейсов

Багреева: Москва возглавила 30 национальных регионов по итогам 2024 года