Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Արցախի Հանրապետության ԱԺ և կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Վարդան Օսկանյանի հետ

0

Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Հանձնախմբի անդամները հանդես են եկել զեկույցով,  ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք հատկանշական  են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են եւ նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։ Այս մասին հայտնում են «Ապառաժից»:

Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի զեկույցի՝ հանձնախումբը արտերկրում տասնյակ հանդիպումներ է ունեցել հայազգի քաղաքական  գործիչների եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների  հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու  հետապնդումն է։

Հիշեցնենք, հանձնախումբը  ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Лёнер Тин установил уникальное достижение в ATP с момента первого опубликования рейтинга






В Московском регионе почти 9 тысяч самозанятых формируют будущую пенсию самостоятельно

Госдеп раскрыл детали новой встречи с Россией

Шойгу отметил созвучие позиций России и Китая по ключевым проблемам

Россияне назвали любимые киберспортивные жанры