Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի