Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Իրանը կդիմի դատարան, եթե Պակիստանը շարունակի ձգձգել «Խաղաղություն» գազատարի կառուցումը

0

Իրանը վերջնական ծանուցում է ուղարկել Պակիստանի կառավարությանը` 2024 թ. սեպտեմբերին Փարիզի Առևտրի միջազգային պալատին առընթեր Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին` կապված Իսլամաբադի կողմից «Խաղաղություն» մագիստրալային գազատարի կառուցման պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ: Այս մասին հայտնում են ՏԱՍՍ գործակալությունից։

Խողովակաշարի պակիստանյան հատվածի կառուցման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականին։ Իսլամաբադը պարտավորվել է նախագծի իր մասն ավարտել մինչև 2014 թ. դեկտեմբեր: Փաստաթղթում կետ էր մտցվել ժամկետների խախտման համար տուգանային պատժամիջոցների վերաբերյալ, որով Պակիստանն ուշացման յուրաքանչյուր օրվա համար 1 միլիոնական դոլար պետք է վճարեր 2015 թ. հունվարի 1-ից: 2014 թվականին շինարարությունը 10 տարով հետաձգվել է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։

2019 թ. սեպտեմբերին Պակիստանի Inter-State Gas Systems-ը և Իրանի National Iranian Gas Company-ը ստորագրեցին վերանայված պայմանագիր, որի համաձայն՝ Իսլամաբադը պարտավորվել է խողովակաշարն ավարտին հասցնել 2024 թվականին և օրական ներմուծել շուրջ 21 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Փոխարենը Թեհրանը համաձայնել է ձեռնպահ մնալ արբիտրաժային դատարան դիմելուց։

Այնուհետև, ըստ The News թերթի, նախագծի առաջին հերթի (81 կմ երկարությամբ հատված) հանձնումը հետաձգվեց մինչև 2024 թ. սեպտեմբեր։ Սակայն հատվածի շինարարությունը չսկսվեց, նշում է հրատարակությունը։ Դրա հետ կապված՝ Թեհրանը «վերջնական ծանուցում» է ուղարկել Իսլամաբադին:

2024 թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն, հանդես գալով Կոնգրեսում, Իսլամաբադին զգուշացրեց «լուրջ հետևանքների» մասին, եթե վերջինս Իրանի հետ հարաբերություններ ունենա «Խաղաղություն» գազատարի նախագծի շուրջ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса