Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Պեսկովը չի բացառել, որ Դուրովի գործը կարող է դիտարկվել որպես քաղաքական

0

Փարիզում ձերբակալված Պավել Դուրովի գործը կարող է համարվել քաղաքական, եթե Ֆրանսիայի իշխանությունները ռուս ձեռնարկատիրոջ մեղավորությունը փաստող լուրջ ապացույցներ չներկայացնեն։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առաջադրված մեղադրանքներն, իսկապես, շատ լուրջ են և պահանջում են ոչ պակաս լուրջ ապացույցներ։ Հակառակ դեպքում ակնհայտ կլինի խոշոր ընկերության ղեկավարի հաղորդակցության ազատությունը սահմանափակելու և նրան, կարելի է ասել, ուղղակիերորեն ահաբեկելու փորձը», - նշել է Կրեմլի խոսնակը։

«Այսինքն՝ ակնհայտ կլինի հենց քաղաքականությունը, որի առկայությունն այս պատմության մեջ երեկ հերքում էր պարոն Մակրոնը», - հավելել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնություն տրամադրել Դուրովին, սակայն այս գործում իրավիճակը բարդացնում է նրա Ֆրանսիայի քաղաքացի լինելու հանգամանքը։

«Մենք հուսով ենք, որ պարոն Դուրովն ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ իր օրինական պաշտպանությունը կազմակերպելու համար։ Բնականաբար, հաշվի առնելով նրա Ռուսաստանի քաղաքացիությունը, մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը, բայց այստեղ իրավիճակը բարդանում է նրա՝ նաև Ֆրանսիայի քաղաքացի լինելու փաստով», - շեշտել է ՌԴ նախագահի խոսնակը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анастасия Павлюченкова

Павлюченкова назвала говном мячи на турнире в Абу-Даби






Минобороны просит взыскать 57 млн с космического научно-производственного центра

«Сегодня важное событие»: политический деятель Абхазии Бадра Гунба прокомментировал тестовый полет в Сухум

Hill: Суд в США заблокировал решение Трампа по отзыву сотрудников USAID

Тёмная история с магазинами "Светофор". Говорят одно, на деле – другое