Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Ռուսաստանը ցանկանում է կանխել Վրաստանում «գունավոր հեղափnխություն» իրականացնելու փորձերը․ Նարիշկին

0

Ռուսաստանը, հրապարակելով իր ունեցած  հետախուզական տեղեկությունները, ցանկանում է կանխել Վրաստանում գունավոր հեղափոխության փորձերը, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ մեկնաբանելով ավելի վաղ ծառայության կողմից արված նախազգուշացումը։

«Այն, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է հրապարակել ոչ միայն արևմտյան հետախուզական ծառայությունների, այլև պետական կառույցների, օրինակ ԱՄՆ պետքարտուղարության թշնամական գործունեության մասին, նրա համար է, որպեսզի նպաստենք Վրաստանում «գունավոր հեղափոխության» կանխմանը»,-ասել է Նարիշկինը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են «թբիլիսյան մայդան» իրականացնել, որպեսզի թույլ չտան, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ըստ սցենարի՝ «թբիլիսյան մայդանում» պետք է հրապարակվեն «ընտրակեղծիքների ապացույցներ», հայտարարվի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և իշխանափոխության պահանջ հնչեցվի։

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության համաձայն՝ իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Ամերիկացիները, ըստ ռուսական կողմի ունեցած տեղեկատվության,  նախապես մշակում են նաև Վրաստանի իշխանությունների կողմից «խաղաղ ցուցարարների» նկատմամբ «անհամաչափ ու բիրտ ուժի կիրառմանը» խստորեն արձագանքելու տարբերակներ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Потапова проиграла Муховой и не смогла выйти в полуфинал турнира WTA в Линце






Патриарх Кирилл: РПЦ переживает самый благоприятный период в новейшей истории

Посмертное признание: Роман Мадянов удостоен «Золотого орла» за последнюю роль в кино

Хоккей. «Локомотив» — «Металлург». Прямая трансляция: смотреть онлайн матч КХЛ

Ученые: Самая редкая группа крови может спасти людей в экстренных ситуациях