Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները

0

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։ Ինչպես հաղորդում է The Times-ը, խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։

Այդ վիմատպությունները, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն սեպտեմբերի 30-ին։

Hansons-ի փոխտնօրեն Քրիս Քերքեմը հայտնել է, որ այդ գործերը պատահաբար է հայտնաբերել իր հաճախորդներից մեկի տուն այցելության ժամանակ:

«Երբեք չգիտես, թե ինչ կհայտնաբերես սովորական տնային այցի ժամանակ: 1970-ականներին գնորդը համեստ 500 ֆունտ ստեռլինգ է վճարել առանց շրջանակների վիմատպությունների համար Լոնդոնի կենտրոնական պատկերասրահում փակ վաճառքի ժամանակ: Նա դրանք գնել է, որպեսզի շրջանակներում դնի Բերքլի Սքվերի իր տանը, բայց գործն այդպես էլ դրան չի հասել: Ուստի դրոշմանկարները հայտնվել են նրա ավտոտնակում։ Դրանք կրկին հայտնաբերվել են, երբ նա հիմնավոր մաքրություն է սկսել: Նա ցանկանում է թոշակի անցնել և տեղափոխվել արտասահման, այնպես որ, նրա վիմատպությունները վերջապես կհայտնվեն աճուրդում», - նշել է Քերքեմը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Российская теннисистка Потапова пробилась в финал турнира WTA в Румынии






В Москве развивают роботизированную хирургию с минимальной травматичностью

Катя Лель и Betsy записали совместную песню

Северный район Москвы оказался обесточен из-за повреждения силового кабеля

РБК: в 2024 году средний чек на покупку фастфуда вырос до 603 рублей