Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի» հետ հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․
«Փաշինյանին աշխարհաքաղաքական խաղացողներն ուղարկել են գլոբալ արձակուրդի։ Աշխարհաքաղաքական իմաստով նա հիմա արձակուրդում է։ Ինչ կլինի Հայաստանի հետ, կախված է տարածաշրջանային ու աշխարհաքաղքական իրողություններից ու վերդասավորումներից։
Իրավիճակից ելքը նորմալ իշխանություն ունենալն է, որ կկարողանա նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կենտրոնների՝ Արևմուտքի, ՌԴ, Իրանի,Չինաստանի հետ, վարել հավասարակշռված քաղաքականություն, ինչպիսին եղել է 90-ականների սկզբից մինչև 2010-ականներ»,- նշել է Զուրաբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․