Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Տպավորություն է, որ մենք շուկայից դուրս ենք մնում. արտահանող բեռնատարների վարորդների բողոքի ակցիան՝ Երևանում

0

Արտահանող բեռնատարների վարորդները Երևանում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք իրենց պահանջներն են ներկայացնում, որոնք վերաբերում են ոլորտի խնդիրներին։

«Ակցիայի նպատակն է որպեսզի բեռնափոխադրման ոլորտի խնդիրները բացահայտնեք և իշխանությունները տեղեկանան այդ մասին»,-ասում է ակցիայի մասնակից Ալեքսան Հովակիմյանը:

«Բեռնափոխադրման մեջ գոյություն ունի արտահանման արժեք և ներմուծման արժեք:Երկիր կա, որտեղ արտահանումն է թանկ, ներմուծումն՝ Էժան և հակառակը: Մեր պարագայում արտահանումը շատ էժան է, կոպեկներ են, ներմուծումն է արժեքը փակում:

Վրաստանը 3-րդ երկրի փոխադրում էր անում, դա նորմալ է: Բայց այդ ընթացքում նրանց մոտ ցանկալի չէր ներմուծումը, շատ էժան է, դրա համար իրենք արտահանումն իրականացնում են, բայց ներմուծումը Վրաստան չեն իրականացնում: Մեր ներմուծումն են վերցնում, դա իրենց շատ ձեռնտու է: Հետո գալիս են Հայաստան, այստեղ դատակվելուց հետո, այստեղից էլ դատարկ չեն գնում: Մենք չենք կարողանում դուրս գալ, որովհետև իրենք են մեր բեռը բերում: Ինչից այդպես եղավ. Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին թուրքական խանութներ, վրացական մեքենաներ գնեցին, թուրք վարորդներին նստացրեցին ու վերջիններս մտան մեր շուկա որպես երրորդ երկրի բեռնափոխադրող»,-պարզաբանել է ակցիայի մասնակիցը:

Հովակիմյանի խոսքով, դիմել են համապատասխան գերատեսչություն, որտեղից պարզաբանել են, որ ապահովում են մեքենաների շարժը, ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումներն անհասկանալի են. հիմնավորել են, որ սա ազատ շուկա է: «Բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք արդեն դուրս ենք գալիս այդ շուկայից»,-ասել է Հովակիմյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткину представили под флагом Испании во время жеребьёвки турнира WTA в Абу-Даби






Благотворительный Фонд Потанина передаст НКО 500 млн рублей на развитие целевых капиталов

Путин присвоил Анне Снаткиной звание заслуженной артистки России

Какие, сегодня 4 февраля 2025 года, отмечают праздники: День борьбы с раком, День супа и День калош

«Дети леса» в кино: мир тайн и приключений открываем с Детским радио