Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին

0

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար, սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Գրիգոր Մինասյանը:

Նախարարը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը իր հունով առաջ է շարժվում: Պարզապես ամառային շրջանով պայմանավորված՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը 3 ամիս ոչ այդքան ինտենսիվ էին գումարվում:  

«Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն՝ հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ»,-ասաց Մինասյանը:

Խորհրդի վերջին նիստը եղել է 20 օր առաջ, հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին: Քննարկվելու է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հարցը: 

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի հունվարին։ Խորհուրդը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ և ներկայացնի վարչապետի աշխատակազմ։ 

The post Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Соболенко вышла в 1/16 финала турнира WTA-1000 в Индиан-Уэллсе






Лолита Милявская приехала в Болгарию, чтобы поздравить родных с 8 Марта

Житель Москвы поменял несколько сотен тысяч долларов на билеты банка приколов

На трассах области из-за снега ухудшилась дорожная обстановка

Елизавета Пшеничных завоевала бронзу на Первенстве ЦФО по самбо