Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Կոտայքի ռեստորաններից մեկում. կան վիրավորներ

0

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղի սկզբնամասում գտնվող «Օդեսսա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ժամը 01:15-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքեր, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վահագն Ե.-ն է: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Ժամեր անց՝ 03:45-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ նախաբազկի միջանցիկ ծակած-կտրած վերք, ձախ աճուկային ծալքի շրջանի ծակած վերք, որովայնի կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վարդգես Ս.-ն է:

Ոստիանության աշխատակիցները պարզել են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նոր Գյուղում գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում ծննդյան արարողության ընթացքում Վարդգես Ս.-ի կողմից ոչ հարգալից վերաբերմունք դրսևորելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հայկ Պ.-ն հարվածել է Վարդգես Ս-ին, իսկ վերջինիս որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Ս.-ն հարվածներ է հասցրել Հայկ Պ.-ին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նշված ռեստորանային համալիրից մի քանի կմ հեռու՝ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում, որտեղ Վարդգես Ս.-ի և Վահագն Ե.-ի միջև շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ վերջիններս սուր կտրող ծակող գործիքներով միմյանց հասցրել են մարմնական վնասվածքներ:  

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублёв — о первом выходе в финал в сезоне: рад, что вернулся на свой уровень






Депутат Никитин: для надбавки к пенсии нужна прописка в Москве сроком в 10 лет

Секс-ретриты: как коучи зарабатывают на одиночестве россиян

На Солнце произошла первая за два с половиной месяца вспышка сильнейшего класса

Мама 13-летней Тани Кашириной, убитой соседом: «Мне он нужен был живым. Хотела смотреть в глаза этого оборотня»