Добавить новость
ru24.net
World News
Август
2024

Գործադիրը հաստատեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

0

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորման, սերտացման և փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման և ընդլայնման համար։

Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում և հստակեցում։ Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները։

Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը։ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը։

The post Գործադիրը հաստատեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Кудерметова о поражении от Соболенко: выступила неплохо






Инспекторы МАДИ повысили квалификацию в 2024 году

В Центре профессиональной подготовки сотрудников вневедомственной охраны имени Героя Советского Союза С. Х. Зайцева Главного управления Росгвардии по городу Москве состоялся новогодний квест-экскурсия

11 туристов из Москвы провалились под лед в Карелии

Ресурсный Клондайк: как Арктика поменяет мир в 2025 году