Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը (տեսանյութ, լուսանկարներ)

0

Մանր կենցաղային տեխնիկայից մինչև խոշոր…չինական առաջատար Haier ապրանքանիշի արտադրանքն արդեն մեկ վայրում՝ Ռիո մոլ 0 հարկ:

Haier ընկերությունը հայ սպառողին այսուհետև ներկայանում է Հայաստանում իր առաջին բրենդային վաճառասրահով, որի բացումը հնարավոր եղավ Զիգզագ և Haier ընկերությունների տարիների երկարամյա գործակցության շնորհիվ:

Haier ընկերության բրենդ շոփերի զարգացման տնօրեն Ալեքսանդր Իսաչենկոն ուրախությամբ է խոսում Զիգզագ ընկերության հետ աշխատանքային ու ընկերական հարաբերությունները նոր մակարդակ հասցնելու մասին ու հպարտությամբ արձանագրում է 130-րդ բրենդային վաճառասրահի բացման փաստը:

«Ես անչափ ուրախ եմ, որ ներկա եմ մեր համատեղ պրոյեկտի բացման արարողությանը: Սա Haier-ի Հայաստանում առաջին բրենդ շոփն է, բայց այն համարվում է ամբողջ աշխարհում մեր 130-րդ բրենդային խանութը: Այստեղ հայ սպառողը կարող է գտնել շատ մեծ տեսականի՝ սկսած արդուկից մինչ հեռուստացույց: Հուսով եմ՝ այս խանութ եկած յուրաքանչյուր հյուր կգտնի իրեն անհրաժեշտ տեխնիկան»,-ասում է Hier ընկերության բրենդ շոփի զարգացման տնօրեն Ալեքսանդր Իսաչենկոն:

Haier ընկերությունը Զիգզագ վաճառասրահներում ներկայացված է 2017թ.-ից: Այս տարիների ընթացքում սպառողի ցանկություններն ու պահանջները հանգեցրել են համագործակցության ավելի լայն ֆորմատ ունենալու գաղափարին, որն էլ այսօր դարձավ իրականություն. ասում է Զիգզագ ընկերության կոմերցիոն տնօրեն Հայկանուշ Տոնոյանը. «Haier ընկերությունը հետաքրքիր ու զարմանալի բրենդ է, որն այս 40 տարիների ընթացքում կարելի է ասել 0-ից դարձել է ոլորտի առաջատար: Իհարկե, մեր շուկայում ընկերությունը նոր է, սակայն անվանումը մեր հայրենակիցների ականջին խորթ չէ: Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը մեր սպառողի տուն կբերի հարմարավետություն: Հուսով ենք նաև, որ բրենդային այս առաջին վաճառասրահը չի լինի միակը»:

Haier ընկերությունը հիմադրվել է Երևանի քույր քաղաք չինական Ցինդաո քաղաքում. Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը վստահ է՝ սա ևս մեկ քայլ է հայ-չինական տնտեսական ու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համատեքստում.

«Ես հուսով եմ, որ Haier ապրանքանիշն իր հուսալիությամբ ու միջազգային փորձով լավագույնս կբավարարի հայ սպառողի՝ նորարարական ու խելացի սարքավորումներ ունենալու ձգտումը: Եվ հուսով եմ, որ այս քայլով ևս հայ-չինական հարաբերություններն ավելի կջերմանան»:

Զիգզագ ընկերությունը Haier վաճառասրահի բացման առիթով անակնկալ է պատրաստել իր հաճախորդների համար. սեպտեմբերի 4-ից մինչև 15-ը գնումներ կատարողները կստանան արժեքավոր նվերներ:

Իսկ այն հաճախորդները, ովքեր գնումը կկատարեն մինչև սեպտեմբերի 8-ը կմասնակցեն նվերների խաղարկության ու հնարավորություն կունենան շահելու 55՛՛ անկյունագծով Smart հեռուստացույց և այլ նվերներ Haier-ից։

Մանրամասները՝ տեսանյութում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина опозорила топовую британку на турнире за девять миллионов долларов






Аренда барнаульского жилья стала популярнее на 34%

Человек пострадал в результате пожара на юге Москвы

Мужчина попал под электричку в Москве и остался жив

Что известно о тайном возлюбленном Александры Митрошиной