Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

«Դրիֆթ»` Երևանի կենտրոնում․ մասնակցել է 6 մեքենա (տեսանյութ)

0

Պարեկային ծառայությունը հետևողական է դիտավորությամբ բնակչության անդորրը խանգարող, համակեցության կանոններն անտեսող, հասարակական կարգը կոպիտ կերպող խախտող անձանց հայտնաբերելու հարցում: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

Նման հերթական մի դեպք գրանցվեց սեպտեմբերի 8-ին: Ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած երկու քաղաքացիներ հայտնել են, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի առանց խլացուցիչների հինգ մեքենաներ մրցավազք են կազմակերպել:

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները անմիջապես ձեռնարկել են միջոցառումներ և պարզել, որ, այսպես ասած` դրիֆտին մասնակցել է վեց մեքենա` մեկ «Ֆորդ Մուստանգ» և հինգ «Մերսեդես»:

«Ֆորդ Մուստանգը» վարել է մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ, «Մերսեդեսներից» մեկը` Վանյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Այժմ ճշտվում է մյուս չորս «Մերսեդեսները» վարած անձանց ինքնությունը:

Հիմնավորվել է, որ վերոհիշյալ վեց մեքենաների վարորդները, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենաները տևական ժամանակ վարել են դրիֆտ կատարելով, որի հետևանքով խախտվել է հասարակական կարգը և բնակչության անդորրը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ բոլոր արարքներին արձագանքելիս:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Анна Блинкова вышла во второй круг турнира WTA-250 в Клуж-Напоке, обыграв Соррибес-Тормо






"Финал четырех" Кубка России по баскетболу пройдет в Нижнем Новгороде

Герои среди нас. В Чебоксарах ветераны получили награды за Победу

Билайн: продажи умных колонок в 2024 году взлетели в два раза

В Подмосковье врачи прооперировали школьника, который проглотил флешку