Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ և բոլորի հետ խնդիր ունեմ. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ

0

ՍԴ դատավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ձևով: Նման որոշում կայացրեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ Հրայր Թովմասյանի հայտարարությունից և պաշտպան Արամ Օրբելյանի միջնորդությունից հետո:

Նախ Հրայր Թովմասյանը խնդրեց դատարանին նիստը շարունակել առանց լրագրողների, իսկ դատավորը հետաքրքրվեց. «Լրագրողները Ձեզ կաշկանդո՞ւմ են, լրագրողների հետ կապված ի՞նչ խնդիր կա»:

Թովմասյանն էլ ասաց, թե իր հետ է կապված և որ ճնշումը՝ 90/60 է:

«Դատարանի թույլտվությունը խնդիր չէ, լրագրողները ցանկացած պահի կարող են դադարեցնել նկարահանումները, ինչ-որ խնդիր ունե՞ք»,- ասաց դատավորը:

Թովմասյանն էլ արձագանքեց. «Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ և բոլորի հետ խնդիր ունեմ»:

Դատավորն էլ արձագանքեց. «Շարունակեք ներկայացնել Ձեր պաշտպանական ճառը, լրագրողներն էլ ազատ են՝ իրենց գործողություններում»:

Արդեն պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որ հենց այդ պահից նիստը դռնփակ շարունակվի:

Դատավորը նորից հետարքրքվեց՝ ինչի՞ հետ է կապված, առողջական ինչ-որ գաղտնիքի՞:

Օրբելյանն էր ասաց, որ դատարանը չհրապարակայանցնի, թե ինչի հետ է կապված:

«Դռնփակ նիստ անցկացնելու հարցի քննարկումը ևս անցկացրեք դռնփակ, հարգելի՛ դատարան»,- խնդրեց Թովմասյանը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ի վերջո որոշեց դռնփակ շարունակել նիստը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Елена Рыбакина сделала первое заявление после решения WTA по ее скандальному тренеру






Дркушич: «Обыграв «Спартак», мы показали, что «Зенит» – лучшая команда России»

О чем-то догадываются? Лондон сам назвал себя любимой целью «Орешника»

 Племянник актрисы и телеведущей Екатерины Варнава попался полиции за сбором денег для мошенников

Кинологи столичного главка Росгвардии проверяют натренированность служебных собак