Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Կենսանվտանգության և կենսապահովության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նշված օրենքը սահմանում է Հայաստանի կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում պետական կարգավորման իրավական դաշտը: Մինչ օրս ոլորտը կարգավորվել է մի քանի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, որոնցում բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Բացի այդ, մինչ օրս որևէ պատասխանատվություն նախատեսված չէր կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված պահանջները խախտելու համար:

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Առաջին անգամ համապարփակ և համակարգված ձևով սահմանվել են նշված ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական հասկացությունները և սկզբունքները, սահմանվել են Հայաստանի համար կենսաբանական հիմնական վտանգները և սպառնալիքները:

Օրենքով նախատեսվում է կարգավորել կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Նախարարությունը հանրային քննարկման ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ կարծիք է հայտնում, որ առաջարկվող օրենքի ընդունումը կարևորագույն առաջընթաց կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում իրավական հիմքեր ապահովելու տեսակետից: Կնպաստի մեր երկրի տարածքում ոլորտի բոլոր տեսակի հարաբերությունների կանոնակարգմանը, կենսանվտանգության և կենսապահովության միջազգային և տեղական պահանջների կատարմանը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև լրացնել օրենսդրական բացերը և ստանալ իրավակարգավորումների համալիր և համապարփակ շրջանակ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ վարչական իրավախախտումների համար, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում գործող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ առանց թույլտվության՝ ՀՀ, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, կառավարության կողմից սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջները խախտելու, Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովության համակարգում ներառված, ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը խախտելու, առանց կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելու՝ ախտածինների հետ աշխատելու, սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ կենսատեխնոլոգիաներ կիրառելու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Александр Зверев

Australian Open. 12 января. Турнир начнут Котов, Зверев, Рууд, Мирра Андреева, Павлюченкова, Потапова, Блинкова, Соболенко






Вскрывал машины, увел невесту у другого артиста, ходил к психологу. Чего мы не знали о «Казанове» Антоне Хабарове

Матч Легенд хоккея в Пушкине переносится из-за погодных условий

Калужская наступательная операция 

МИД назвал санкции США попыткой нанести «хоть какой ущерб» экономике РФ