Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի մեր երկրում թենիսի զարգացմանը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Էլինա Ավանեսյանին

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը: Նախարարը նաև շնորհավորել է հայ մարզուհուն, որն այսօր նշում է ծննդյան 22-ամյակը:

«Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս: Վստահ եմ, որ Ձեր օրինակը կոգեշնչի ու կմոտիվացնի մեր երեխաներին՝ զբաղվելու թենիսով և ավելի ակտիվորեն ներգրավվելու սպորտում: Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի նաև մեր երկրում թենիսի մասսայականացմանն ու զարգացմանը: Ոգևորությամբ և հուզմունքով ենք հետևում Ձեր մրցելույթներին: Համոզված եմ՝ բոլորիս դրական էներգիան Ձեզ կմղի նոր հաղթանակների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Էլինա Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խոստովանել՝ շատ հպարտ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Նա հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: Թենիսիստուհին պատմել է՝ երեկ Երևանում հանդիպել է նաև 100-ից ավելի երեխաների հետ, վարպետության դաս անցկացրել նրանց հետ, կիսվել խորհուրդներով: Ավանեսյանը նաև ինքնագրեր է բաժանել և լուսանկարվել նրանց հետ:

«Տպավորություններս աննկարագրելի են: Հիանալի փորձառություն էր: Շատ մեծ աջակցություն եմ ստանում այստեղ, ինչը շատ ոգևորիչ է ինձ համար»,- խոստովանել է 22-ամյա մարզուհին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացվում նաև թենիսի զարգացմանը, և պրոֆեսիոնալ մարզիկների հետ համագործակցությունը և նրանց ներուժի օգտագործումը շատ կարևոր է:

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի նշմամբ՝ հիմնադրամն իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդեն հասցրել է իրագործել է մի քանի հաջողված նախագծեր ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ իրենց համար մեծ պատիվ է աջակցել սպորտային ու մշակութային գործիչներին, 

ինչպես նաև այն նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Էլինա Ավանեսյանի՝ առաջիկա մրցաշարերի մասնակցությանը, ինչպես նաև թենիսի զարգացման ուղղությամբ մեր երկրում անհրաժեշտ քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Пэм Шрайвер

Трофеи чемпионки Олимпийских игр по теннису Шрайвер вернулись к ней после кражи






При пожаре на северо-западе Москвы произошло частичное обрушение кровли

Новые власти Сирии потребовали от России выдать Башара Асада

ВЫСШАЯ КВАНТОВАЯ ФИЗИКА УПРАВЛЕНИЯ МИРОМ! ELON MUSK CAN STOP HIS SPACE EXPLORATION! NEW IDEAL WORLDS TO DO IS NOT SO EXPENSIVE. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

В горящем здании на северо-западе Москвы располагалось нелегальное общежитие