«Բարսելոնան» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի 3-րդ մարզահագուստը
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված նոր՝ 3-րդ խաղային համազգեստը։
«Բարսելոնայի կանանց թիմի նվաճումներն ոն ոգեշնչել կատալոնական ակումբի 3-րդ մարզահագուստի ստեղծմանը:
Այս տարվա 3-րդ հանդերձանքը խորհրդանշում է բարգավաճում, աճ և առաջընթաց հավասարության համար պայքարում: Կանաչ գույնը, որն ասոցացվում է հույսի և նորացման հետ, խորհրդանշում է կանանց իրավահավասարության և համերաշխության նոր դարաշրջանի ծնունդը և վերահաստատում է հավատարմությունը բարեկեցիկ ապագային՝ անկոտրում միության միջոցով»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: