Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Կոտայքում «Զովք» խանութի աշխատակիցներն ու այլ տնտեսվարողներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը. ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

0

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը,  Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը:  

Այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, իսկ դա առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանաու իրենց համար:

«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանը ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող մարդկանց ճանապարհը, թե ոնց են մարդիկ անցնելու, չգիտենք»:

Քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ և քաղաքացիները, որպես խաղաղ անհնազանդության ակցիա և բողոքի նշան, փակեցին ճանապարհը: Ոստիկանները ուժով բոլորին հեռացրին ճանապարհից, մի քանի հոգու էլ, ըստ հավաքված քաղաքացիները, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса