Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Իշխանություններին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրելը չի նշանակում, թե Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից. Արշակ արքեպիսկոպոս

0

Սա ամենից կարևոր հարցերից մեկը չէ, բայց քանի որ հարցը հնչել է, կպատասխանեմ։ Այս մասին այսօր Մայր Տաճարում հրավիրված ասուլիսին ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանություններին հրավիրել են Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:

«Մենք հրավերներ ուղղել ենք բարձրաստիճան պաշտոնյաներին, այս պահի դրությամբ իրենց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն ԱԺ նախագահի կողմից է սպառիչ պատասխան տրվել, որ չի մասնակցելու», - ասաց Արշակ արքեպիսկոպոսը:

Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրել, նա արձագանքեց. «Անկեղծ ասեմ՝ մեզ մոտ էլ կային տարակույսներ իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով:

Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը՝ իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական որոշման է եկել, որ այո՛, պետք է հրավերներն ուղղել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է ստացվում, որ և՛ հրաժարական են պահանջում, և՛ հրավեր ուղղում Արշակ արքեպիսկոպոսն ասաց, որ այդ հարցերը շատ հստակ պետք է տարանջատել:

«Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի», - նշեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко расплакалась после поражения в финале Australian Open






В Московской области до 10 лет увеличили срок проживания для получения квартиры

В Москве вручили “Оскар” за достижения в развитии криптоиндустрии

В Москве презентовали ресторанный гид

Горожанам расскажут о правилах возведения некапитальных объектов