Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Դիլիջանի հյուրանոցներից մեկից գողացել են 14 հեռուստացույց․ վնասի չափը շուրջ 1 մլն դրամ է

0

Սեպտեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Արամ Մ․-ն և հայտնել, որ գիշերը Սարալանջի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Հոթել իքս» հյուրանոցից դիմակավորված անձինք գողացել են հեռուստացույցներ և դրա վերաբերյալ առկա է տեսաձայնագրություն:

Արդեն տեղում Արամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։50-ից մինչև ժամը 02։00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք, ովքեր երևում են տեղադրված տեսանկարահանող սարքերով, պատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Սարալանջի փողոց 2-րդ նրբանցք 2/1 հասցեում գտնվող, ՌԴ քաղաքացի 74-ամյա Ռոբերտ Հ․-ին պատկանող, իր տնօրինությանը հանձնված «Հոթել իքս» ՍՊԸ ցանկապատված տարածքի երկու հարակից քոթեջ և այնտեղից գողացել 14 հատ տարբեր տեսակի հեռուստացույց:

Ըստ Արամ Մ․-ի՝ պատճառված վնասի չափը կազմում է շուրջ 1 մլն դրամ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко в шутку обвинила свою команду в поражении на Australian Open






Метеоролог Позднякова назвала даты прихода в Москву метеорологической весны

В Россию вернулся недорогой надежный японский кроссовер по цене «китайца»

Синоптик Позднякова: ночью температура в Москве достигла рекордной отметки

Володин анонсировал новый порядок сдачи ГИА для девятиклассников (Обновлено!)