Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան

0

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան։

Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։

Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում են իրանական մի շարք լրատվամիջոցներ, Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:

Ըստ իրանական լրատվամիջոցների Շոյգուն Թեհրանում հանդիպել է  նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել Պուտինի ուղերձը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:

Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса