Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

«Ճանապարհային դեպարտամենտը» մեկնաբանել է Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշների տեղադրման պահանջը

0

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը:  

Այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Аделаида (ATP). Финал. Оже-Альяссим встретится с Кордой






Роскосмос: Россия — лидер в подготовке космонавтов

«Водник» выиграл матч с московским «Динамо»

ANNA-NEWS.INFO: Неблагодарный Алиев или О чем молчит президент Азербайджана…

Новогодний бал-карнавал для участников «Активного долголетия» прошел в Орехово-Зуеве