Ադրբեջանն այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 29-րդ գագաթնաժողովի՝ COP29-ի շրջանակում պատրաստվում է նոյեմբերի 15-ը «խաղաղության օր» հռչակել՝ հակամարտող երկրներին կոչ անելով վայր դնել զենքերը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ նկատելով, որ Բաքվին այս համատեքստում մեղադրում են կեղծավորության համար:
Ադրբեջանը նախագահելու է COP29 գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ին կմեկնարկի Բաքվում և կշարունակվի երկու շաբաթ։ Միջոցառմանը մասնակցելու են կառավարությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից, և ամենայն հավանականությամբ կներկայացվեն ավելի քան 180 երկրներ:
Ադրբեջանը գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև դրա մեկնարից մեկ շաբաթ առաջ և ավարտից մեկ շաբաթվա ընթացքում կոչ է անելու հակամարտություններում ներգրավված բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Բացի այդ, նոյեմբերի 15-ին կանցկացվի հատուկ «խաղաղության օր»:
Զինադադարի կոչի նախագիծը, որն արտահոսքի արդյունքում տեսել է The Guardian-ը, վկայում է որ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես խաղաղարար:
«COP29-ը եզակի հնարավորություն է լուծելու տարաձայնությւոնները, ուղիներ գտնելու դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և խաթարում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով էկոհամակարգերին պատճառված ավերածությունները և աղտոտվածությունը վատթարացնում են կլիմայական փոփոխությունների հետ կապված իրավիճակը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում։
Սակայն ակտիվիստները մատնանշում են մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի արձանագրած արդյունքները և Հայաստանի հետ վերջին պատերազմը: Ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսել է հարձակումը, գրում է պարբերականը:
«COP29-ի շրջանակում զինադադարի գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որը նպատակ ունի շեղել աշխարհի ուշադրությունն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից: Եթե նախագահ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն, պետք է պարտավորվի... ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալներին, որոնց նա կալանավորել է մինչև CОP29-ի սկսվելը», -ասել է Unilever-ի նախկին ղեկավար, այժմ կլիմայի հարցերով ակտիվիստ և խաղաղության քարոզիչ Փոլ Փոլմանը:
Ադրբեջանի կառավարությունը մերժել է քննադատությունը։ COP29-ի հարցերով երկրի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է. «Այս նախաձեռնությունը որևէ կապ չունի Հայաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, ընդհանուր բնույթ է կրում: Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում. դա կապված չէ քաղաքական խնդիրների հետ»։
This underwater city builder had me more emotionally invested in my corals than SimCity does in my human citizens, and you can try it at the next Steam Next Fest
Самый милый и жестокий шутер-рогалик AK-xolotl перенесли на Android
The Kingmakers system requirements show that the hardest part of running the game may be finding 80 GB free for the install
'The soundtrack to skate parks was punk rock music': Tony Hawk on the Tony Hawk's Pro Skater soundtracks, and how they shaped a generation of videogame skate kids
ОГРОМНЫЙ ПОЛИТИЧЕСКИЙ СКАНДАЛ: США И СССР ПОДГОТОВИЛИ СНОС...США. СЕНСАЦИЯ! Важные новости! В.В. Путин, Дональд Трамп, Илон Маск. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!
Севастополь снова встречает детский благотворительный фестиваль «Добрая волна»
Культура на русском. Креативные индустрии 5.0
В Петербурге строят трамвайную линию «Славянка». Районы на юге города станут привлекательнее для застройщиков? Повторитcя ли успех «Чижика»?