Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին» և ՉԼ-ի նոր ռեկորդ գրանցեց

0

Երեկ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց Զագրեբի «Դինամոյին»:

Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների խոշոր՝ 9-2 հաշվով հաղթանակով։

Հարի Քեյնն այս խաղում պոկեր գրանցեց և 33 գոլով դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ անգլիացի ֆուտբոլիստը` գերազանցելով Ուեյն Ռունիի ցուցանիշը։ Այս խաղում դուբլ գրանցեց Օլիսեն, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Գերեյրուն, Լերոյ Սանեն ու Լեոն Գորեցկան։

Հյուրերի կազմում գոլերը խփեցին Պետկովիչն ու Օգիվարան։

Այս խաղով Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց՝ ինը գնդակ խփելով մրցակցի դարպասը, ինչը Չեմպիոնների լիգայի գոյության ընթացքում (1992 թվականից) մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել:

Վերջին անգամ գերմանական ակումբն այդքան գոլ է խփել Չեմպիոնների գավաթի մրցաշարում 1972 թվականին՝ «Օմոնիայի» հետ խաղում (9-0):




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Делрей-Бич (ATP). 1/4 финала. Кецманович играет с Гироном, Фриц встретится с Давидовичем-Фокина






Вильфанд: в Москве похолодает до -16 градусов на следующей неделе

РЕН ТВ: в Москве на вечеринке, где нашли белый порошок, веселилась Хакамада

Аномальная жара наступит в начале марта: лето начнется на два месяца раньше

Опубликованы кадры нападения на таксиста в Москве