Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

0

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ որդու՝ Վաչեի հետ զրույցից մանրամասներ է հայտնել՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան նրա հետ դիտելուց հետո:

«Ասում է

-Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել
-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում
-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը…

Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով:

Ու ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել այն ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ այն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»,- գրել է Ավդալյանը:

The post Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткина проиграла американке Крюгер во втором круге турнира WTA в Абу-Даби






Тамбовчан приглашают в областную картинную галерею на выставку экслибрисов

Пострадавших из-за взрыва баллона в архангельском техникуме подростков отправили на лечение в Москву

Источник 360.ru: из горящего дома в Зюзино спасатели вывели шесть человек

«Тебе горло перережут сегодня вечером»: члену СПЧ Марине Ахмедововой угрожают, требуя «не писать про Азербайджан»